ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան

5 Հոկտեմբերի, 2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դե-ֆակտո խորհրդարանում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հալածանքը նորովի շարունակելու բացահայտ նպատակով։

Դե ինչ։ Դե-ֆակտո վարչապետը շարունակում է բոլորիս թելադրել իր օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռևս չի կարողանում այդ օրակարգին հակադրել ի՛ր օրակարգը, ավելի ճիշտ՝ դե-ֆակտո վարչապետին վարած քաղաքականությունը սկզբունքորեն չընդունող հարյուր-հազարավոր քաղաքացիների պահանջը սպասարկող օրակարգ։

Ու քանի դեռ չկա այլընտրանքային օրակարգ (հուսով եմ՝ ԴԵ՛Ռ չկա), ստիպված ենք արձագանքել նիկոլական օրակարգին։ Եվ «քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը ես ոդակում եմ որպես «կրկնակի պղծություն»։

«Առաջին պղծությունը» հոգևորի դաշտում է։ Ոչ մի արտաքին կառույց իրավասու չէ քննել Հայ Եկեղեցու հարցերը։ Սա սկզբունք է։ Եվ դե-ֆակտո քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստն ինքնին ոտնահարում՝ պղծում է այդ սկզունքը։ Որքան էլ քարոզչական «նախաճաշ-մախաճաշ» կազմակերպի ռեժիմը՝ փորձելով իր օրակարգի համար ստանալ միջազգային լեգիտիմություն, միևնույն է, անհնար է քողարկել ակնհայտը — արևմտյան մոդելի պետությունը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտել Եկեղեցու ներքին հարցերին։ Վերջակետ։

«Երկրորդ պղծությունը» վերաբերում է ինքնին «քննիչ հանձնաժողովի» գաղափարին։ Պառլամենտարիզմի տեսության մեջ այն մտահղացվել և հետագայում սահմանադրական ամրագրում է ստացել՝ որպես ընդդիմությա՛ն գործիք։ Որպես իշխանությա՛նը սահմանափակող գործիք։ Իսկ դե-ֆակտո մեծամասնությունն այն այժմ օգտագործում է իր բուն նշանակությանը հակասող նպատակով, և այդ փաստն ինքնին նենգափոխում-պղծում է ժողովրդավարական այդ ինստիտուտի բուն գաղափարը»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ

ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ

«ԱՄՆ-ն Ֆեյրֆորդի բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները, հայտնում է Ռիա նովոստին, հղում անելով՝ The Wall Street Journal-ին։ «ԱՄՆ-ն դուրս է բերել իր բոլոր ռմբակոծիչները։ Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ...

Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան»

Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի տոնի առթիվ: Հայտարարության մեջ նշվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը։ Այդ հիմքը...

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Երևանում հոկտեմբերի  5-ին` առավելապես երեկոյան ժամերին, 6-8-ին՝ գիշերը և երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ին կեսօրից...

Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան

Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան

«Բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ «Հանրաքվեն, ըստ էության,...

«Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է

«Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների...