Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այսօր ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, իսկ չարիքի իշխանությունը պարտավոր է ամեն բան կատարել։ Այսօր Սյունիքն է վտանգի տակ։ Նույնիսկ հիմա մեր ժողովուրդը ցույց է տալիս իր անտարբերությունը։ Դրա համար ենք մենք միշտ կոչ անում, որ միավորվել է պետք, այս բևեռացումը պետք է վերացնել երկրից։ Բայց իշխանությունը կարողանում է ժողովրդին քնեցնել»,-նշել է նա։






