Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

1 Հոկտեմբերի, 2026

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ քայլեր չեն ձեռնարկել քաղաքացուն իր դստեր հետ վերամիավորելու և նրանց հարաբերությունները պահպանելու համար։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի հորը վճարել 4500 եվրո փոխհատուցում՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Այս մասին գրում է Հետքը։

««Հետքն» այս պատմությանն անդրադարձել էր դեռևս 2025թ. հունվարին։

Ավետյանը յոթամյա աղջկա հայրն է։ Ծնողները, որոնք ազգությամբ հայ են, բնակվել են ԱՄՆ-ում և ամուսնալուծվել են 2021թ.-ին։ 2023թ. մարտին ԱՄՆ դատարանը երեխայի խնամքն ամբողջությամբ հանձնել է հորը։ Հետագայում, առանց հոր համաձայնության, մայրը երեխային տեղափոխել է Հայաստան։

2024թ. հոկտեմբերին երեխայի մայրը մեկնել է ԱՄՆ՝ աղջկան թողնելով իր ծնողների՝ երեխայի մորական տատիկի և պապիկի խնամքին։ Ավետյանը 2024թ. հոկտեմբերի 12-ին եկել էր Հայաստան՝ երեխայի խնամքը ստանձնելու նպատակով, սակայն երեխայի մոր ծնողներն աղջկան չէին հանձնել հորը։

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի Լոս Անջելեսի շրջանի քրեական բաժնի կողմից երեխայի առևանգման վարույթով նաև գործ է հարուցվել երեխայի մոր նկատմամբ։ 2024թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։

2025թ. փետրվարին հայրը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել երեխայի մոր ծնողներին վերադարձնել աղջկան։ Նա նաև խնդրել էր մինչև գործի վերջնական լուծումը երեխային իրեն հանձնելու ժամանակավոր միջոց կիրառել»,-գրում է կայքը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...