Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի առաջնորդները վերջապես կհասկանան, որ դիվանագիտությունը շողոքորթությունը, ճարպկությունը կամ ուղղակի ինչ-որ բան համոզելը չէ (բնականաբար խոսքը գործողների մասին չէ, սրանք անհույս են)։
Դիվանագիտության առանցքային նպատակը ազգային շահերի սպասարկումն է, կառուցելով այնպիսի ռազմավարություն, որտեղ նույնիսկ առանց խոսքերի արդեն հարկադրվում են հաշվի նստել քո շահերի հետ։
Շատերին թվում է, թե դիվանագետի խնդիրը գեղեցիկ խոսելն ու պրոտոկոլային վարքագիծ դրսևորելն է, այնինչ սա ընդամենը տեխնիկական, հաճախ ոչ նշանակալի մասն է, իսկ առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ գեղեցիկ խոսքին ու դիվանագիտական էթիկային փոխարինում են հաճախ կոշտ մեթոդներ` փափուկ ուժից մինչև սուր ուժ: Որտեղ գիշերային, ստվերային աշխատանքն է առանցքային, որին միանում են նաև տվյալ երկրի արտաքին հետախուզական ծառայությունները` հաճախ ամենակեղտոտ գործիքակազմով։
Արդի աշխարհում հենց այդպես են պաշտպանում և սպասարկում ազգային շահերը, իսկ գեղեցիկ խոսքին, ժպիտներին ու դիվանագիտական էթիկային տիրապետելը միայն շղարշ են»:






