Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»

29 Սեպտեմբերի, 2026

2026-ի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում «երկարատև քննարկումներից» հետո որոշեցին մրցույթ հայտարարել եւ վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա։ Այն պետք է լիներ 101-116 ձիաուժանոց, գազով ու բենզինով աշխատող չորստեղանոց մեքենա։ Տեխնիկական բնութագիրը գրելիս ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ասես իրենց ձեռքի տակ ունեցել են Տիգրան Համբարձումյանի «Opel»-ի տեխանձնագիրը։ Իսկ ով է Տիգրան Համբարձումյանը։ Նա Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, էկոպարեկ: Ի դեպ, Տիգրան Համբարձումյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է, գրում է «Հետք»-ը։

«Տիգրան Համբարձումյանը 1998 թվականի արտադրության, 116 ձիաուժ հզորությամբ «Opel» մակնիշի մեքենան գնել է 2025թ․-ին 300.000 դրամով։

«Մեքենան պետք է աշխատի գազով և բենզինով: Մեքենան վարձակալվում է առանց վարորդի և վարձակալելուց հետո մնալու է կենտրոնում, պետք է սահմանված ամենօրյա գրաֆիկով տեղափոխի կենտրոնի մասնագետներին Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի  դպրոցներ և ՆՈՒՀ-եր, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաներ և որտեղ կան կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատման ենթակա երեխաներ: Իսկ գրաֆիկից դուրս օգտագործվելու է Կենտրոնի այլ կարիքների համար: Կենտրոնը պարտավորվում է պայմանագրի ավարտից հետո մեքենան սարքին վիճակում վերադարձնել տիրոջը»,- նշված էր տեխնիկական բնութագրում:

Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն Տիգրան Համբարձումյանը։ Նրա հետ կնքվել է 1 մլն 990 հազար դրամի պայմանագիր՝ նախահաշվային գնից 10 հազար դրամ պակաս։

Մենք փորձեցինք նաև պարզել, թե ինչպես է որոշվել, որ ՊՈԱԿ-ին հենց այս պարամետրերով մեքենա է անհրաժեշտ, և ինչ տրամաբանությամբ է գրվել տեխնիկական բնութագիրը։

«Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Դովլաթյանն ասաց, որ մեքենայի վարձակալության նպատակով կազմակերպվող մրցույթի տեխնիկական բնութագիրը 2016 թվականից չի փոխվել։ Հարցին՝ արդյոք տեղյակ են, որ տարեկան 1 մլն 990 հազար դրամով վարձակալվող մեքենան գնվել է 300.000 դրամով, Դովլաթյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ես իրավունք ունեմ Ձեր հարցերին չպատասխանել»։

ՊՈԱԿ-ի տնօրենի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ՝ 2020 թվականին հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրում նշված է՝ 122 ձիաուժ հզորությամբ «Mercedes-Benz C 180» կամ համարժեք մեքենա։

Տեխնիկական բնութագրում մեքենայի մակնիշի նշումը ևս խնդրահարույց է։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված է, որ գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի կամ ֆիրմային անվանման, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց։ Սակայն մարդատար մեքենայի վարձակալությունը դժվար թե անհնար լիներ առանց կոնկրետ մակնիշի հիշատակման։

Մեքենայի մակնիշի հիշատակումը տեխնիկական բնութագրերում շարունակվում է մինչև 2025 թվականը, բայց «Mercedes-Benz c 180»-ը փոխարինվում է «Opel Astra 1.8»-ով։

2022-2026 թվականներին ՊՈԱԿ-ի հայտարարած մրցույթներում հաղթում է նույն «Opel Astra»-ն։ Մինչև 2025 թվականն այն պատկանում էր Արման Իվանյանին, որի հետ էլ կնքվում էին պայմանագրերը։ 2025 և 2026 թվականներին, երբ Արման Իվանյանը մեքենան վաճառեց Տիգրան Համբարձումյանին, պայմանագրերը սկսեցին կնքվել Համբարձումյանի հետ։

Հետաքրքրական է նաև այն, որ թեև ՊՈԱԿ-ը 2022-2026 թվականներին վարձակալել է նույն մեքենան, սակայն դրա գինը տարիների ընթացքում փոփոխվել է։ 2022-ին մեքենան Արման Իվանյանից վարձակալվել է 695.000 դրամով, 2023-ին՝ 1 մլն 595 հազար դրամով, 2024-ին՝ 1 մլն 740 հազար դրամով։ 2025 թվականին՝ Տիգրան Համբարձումյանի կողմից մեքենան գնելուց մեկ ամիս անց նրա հետ կնքվում է 1 մլն 540 հազար դրամի պայմանագիր, իսկ այս տարի վարձակալության տարեկան գինը դարձել է 1 մլն 990 հազար դրամ։

Այսպիսով, Համբարձումյանը 300.000 դրամով գնած ավտոմեքենան մեկ տարով վարձակալության է տվել արժեքից ավելի քան 6 անգամ բարձր գնով։

Զանգահարեցինք Տիգրան Համբարձումյանին՝ պարզելու, թե ինչպես է կարողացել 300 հազար դրամանոց մեքենան 1 միլիոն 990 հազար դրամով վարձակալության հանձնել։ «Դա քո գործը չի, էլ էստեղ չզանգես»,- պատասխանեց ավագանու անդամը»։

Նմանատիպ նյութեր

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Ինչի է ինձ թվում, որ վաղը կարդալու ենք, որ Մասիս Մելքոնյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, ով միջնորդությունը բավարարաել է ու Մասիս Մելքոնյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ես երբեք չեմ...

Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։27-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Հին Վանքի Տափ թաղամասի տներից մեկի մուտքի հատվածում տեղի է ունեցել փլուզում, և քաղաքացին չի կարողանում դուրս գալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական վարույթի հիմաքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։ Քիչ առաջ...

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Հարությունյանը (60 կգ) հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026 թվականի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն։ Հարությունյանը դարձել է վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով ոսկե մեդալ է նվաճել WAKO Եվրոպայի...

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում․ Պեսկով

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում․ Պեսկով

Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանի Շենժեն քաղաքում։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել 19-ին (նոյեմբերի 19-ին՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) նախագահ Պուտինի, նախագահ Սիի և...