Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է

28 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  որ կրակոցներ արձակողները նշված վայրից այնուհետև «Jaguar» մակնիշի ավտոմեքենայով փորձել են հեռանալ, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց բռնել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներից Ա. Արսենյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի նախապատրաստման, դրա...

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Սյունիքի մարզում ընթանում են տարածքի մաքրման...

9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական...

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։ «Ալիևյան...