Խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո՝ Tashir Arena-ում

28 Սեպտեմբերի, 2026

 

Սեպտեմբերի 26-ին Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի ունեցավ խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո։ Մրցաշարի գաղափարը պարզ է և հավակնոտ՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները՝ աշխարհի տարբեր երկրների ուժեղ մրցակիցների դեմ։

Վանդակ դուրս եկան մարզիկներ, որոնք այսօր արդեն համարվում են հայկական MMA-ի ամենահեռանկարային անուններից և վաղը կարող են ձևավորել մեր սպորտի նոր սերունդը։ Նրանց մրցակիցներն էին մարտիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրանից և այլ երկրներից։

Առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի կազմակերպիչների հիմնական նպատակներից մեկը Հայաստանի տարբեր ակումբներից ու մարզերից ուժեղ և հեռանկարային մարզիկների բացահայտումն էր։ Մրցաշարը հնարավորություն տվեց տեսնելու, թե ովքեր են պատրաստ հաջորդ մակարդակին անցնելու և իրենց ուժերը փորձելու արդեն ավելի լուրջ պրոֆեսիոնալ մրցակցության մեջ։

ARMAT Fight Show-ը (AFS) և ORION Fight Club-ը (OFC) միավորում են ուժերը՝ այս մարզիկների համար ստեղծելով շարունակական մրցակցային հարթակ։

Մրցաշարի առանցքային մասնակիցներից մեկը Սուրեն Պետրոսյանն էր՝ փորձառու մարզիկ, «Наше Дело»-ի նախկին չեմպիոն։ Իր նախորդ մենամարտում նա հաղթել է Alash Pride-ի չեմպիոնին։

Վանդակ մտավ նաև Սերգո Ալեքսանյանը՝ առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի Գրան պրիի հաղթողը։ Նա երիտասարդ է, տիտղոսակիր և այն մարզիկներից մեկը, ում հետ կապվում են հայկական MMA-ի ապագայի մեծ սպասելիքներ։

Մրցաշարին մասնակցում էր նաև Դավիթ Խաչատրյանը, ով մարզվում և ներկայացնում է Lion Heart թիմը։ Նրա համար այս մրցաշարը հնարավորություն է նոր քայլ կատարելու պրոֆեսիոնալ կարիերայում և ավելի լայն լսարանի առաջ իրեն ցույց տալու։

Մյուսը Հովհաննես Նագաբեդյանն էր՝ թայբոքսինգում մեծ փորձ և տիտղոսներ ունեցող մարզիկ, ով այժմ իր ճանապարհն է շարունակում MMA-ում։

Այս անուններով քարդը չի սահմանափակվում։

AFS × OFC-ն նախատեսված է ոչ միայն որպես սպորտային մրցաշար, այլ որպես մեծ իրադարձություն հայկական մարտարվեստների և մեդիա դաշտի համար։

Նմանատիպ նյութեր

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ուսումնասիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ Բագրատ Վարդանյանի անցած ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար՝...

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև...

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների...

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ...

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից...