Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

25 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել համայնքների ղեկավարների հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։

Դավիթ Ղումաշյանը համայնքային կառավարման ոլորտում պաշտոններ է զբաղեցրել դեռևս 2016 թվականից։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին նա ընտրվել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ արդեն Շնող խոշորացված համայնքի ղեկավար։ 2023 թվականին զբաղեցրել է «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ստանձնել է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։ Ղումաշյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի վերջում Դավիթ Ղումաշյանն ունեցել է 12 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են հողամասեր, Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բնակարան, Ալավերդիում հասարակական և արտադրական նշանակության շինություններ, անհատական բնակելի տներ և բնակարաններ։ Գույքի մի մասը նրա սեփականությունն է, իսկ մյուսները՝ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով։

2025 թվականին Ղումաշյանը ձեռք է բերել ևս երկու հողամաս՝ երկուսն էլ Ալավերդիում։ Առաջինը ձեռք է բերել նոյեմբերի 27-ին՝ 200 հազար դրամով, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 28-ին՝ 300 հազար դրամով։ Երկու դեպքում էլ ձեռքբերման եղանակը եղել է գնումը։

Բացի սեփականության իրավունքով հայտարարագրված գույքից՝ 2025 թվականին նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է ևս երկու հողամասի։

Շարժական գույք

2025 թվականի տարեվերջի դրությամբ Ղումաշյանի հայտարարագրում առկա է 3 տրանսպորտային միջոց՝ 2015 թվականի արտադրության Harley-Davidson XL1200X մոտոցիկլ, 2016 թվականի արտադրության 829450 կցորդ և 2016 թվականի արտադրության Chevrolet մարդատար ավտոմեքենա։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին տրանսպորտային միջոց ձեռք բերելու կամ օտարելու մասին տվյալներ չկան։

Եկամուտ և դրամական միջոցներ

2025 թվականին Դավիթ Ղումաշյանի ընդհանուր եկամուտը կազմել է 5,976,401 դրամ։ Դրանից 330,212 դրամը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, 831,075 դրամը՝ Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես այլ եկամուտ, իսկ 4,815,114 դրամը՝ նույն համայնքապետարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

Տարվա սկզբին Ղումաշյանի մոտ եղել է 5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 3 մլն դրամի։ Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբի 249,035 դրամից տարեվերջին աճել է մինչև 557,871 դրամ։

Այսպիսով, 2025 թվականի ավարտին ՔՊ-ական Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հայտարարագրում առկա է 12 անշարժ գույք և 3 տրանսպորտային միջոց, իսկ տարվա ընթացքում նա ձեռք է բերել երկու նոր հողամաս»։

Նմանատիպ նյութեր

էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ...

Այդ այլանդակության հեղինակները պատժվելո՞ւ են. Գագիկ Համբարյան

Այդ այլանդակության հեղինակները պատժվելո՞ւ են. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իյա, իրոք... Ձեր «սև գործը»` համերգ հեռարձակելով այդ օրը Ադրբեջանին շնորհավորեցիք, հիմա էլ ներողություն եք խնդրում... Իսկ այդ այլանդակության հեղինակները չեն պատժվելո՞ւ... Եթե մեղավորները չպատժվեցին, ապա ձեր...

Արցախցիների ձայնը պետք է լսելի դարձնել և՛ Հայաստանում, և՛ աշխարհում․ Նարե Սիմոնյան 

  «Շատ ծանր սոցիալական վիճակում են գտնվում արցախցիները։ Պարբերաբար կարող եք մամուլում էլ հանդիպել դեպքերի, թե ինչպես են ընտանիքները՝ իրենց երեխաների հետ, մնում դրսում։ Դա, իհարկե, պետության սոցիալական քաղաքականության կամ արցախցիների...

Ունենք Արցախով կայացած տասնյակ նախկին պաշտոնյաներ, որոնց ձեն-ծպտունը չկա․ Աղվան Վարդանյան

  «Այն, որ այս իշխանություններն անշրջելի են թե՛ հակաարցախյան և թե՛ ընդհանրապես հակահայկական հարցերում, փաստ է, և իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումներում։ Նույն պատկերը չունենք արցախցիների պարագայում։ Բնական է՝ մանավանդ այս...

Աշտարակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտանբերվել

Աշտարակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտանբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակի...