ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ»

25 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սիսիանում հերթական զինծառայողն է մահացել: Նախնական տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջեւ, ապա նռնակ է պայթել։ Մահացածը պայմանագրային զինծառայող էր՝ 2022 թվականից։

Թերթի տեղեկություններով` վիճաբանությունը տեղի է ունեցել զինվորների միջեւ ծագած ֆինանսական հարցերի հետ կապված: Թերթի՝ բանակի աղբյուրը պնդում է, որ կատարվածից հետո բոլոր զինվորականներից պահանջել են անխտիր ներկայացնել, թե ով որքան վարկ ունի, ինչը, փաստորեն, նման ողբերգությունների պատճառ է դառնում:

Սակայն այս պահանջը զինվորականների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտելու իրենց անձնական կյանքին եւ ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջել»:

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել

Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել

2026 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպվել էր Լուար դեպարտամենտից ընտրված պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Էմանուել Մանդոնի...

Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով

Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով

Այսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ներկայացրած տվյալներով՝ Հունիսի 21-ին՝ 15 ժամ 02 րոպե։ Նոյեմբերի 19-ին՝ 9 ժամ 51 րոպե...

Պուտինն ու Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը. Կիրիլ Դմիտրիև

Պուտինն ու Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը. Կիրիլ Դմիտրիև

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ Չինաստանի...