Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

24 Սեպտեմբերի, 2026

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։

Օրերս կալանքից ազատ են արձակվել ՔԿ ԵՔՎ շենքում ծեծի ենթարկված օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը և Մալաթիայի ՔԿ շենքի դիմաց ծեծի ենթարկված նրա բարեկամ Աշոտ Զաքարյանը, իսկ Զաքարյանին ծեծի ենթարկած քննիչների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հիշեցնենք՝ դեպքից ընդամենը մեկ օր անց Քննչական կոմիտեն հերքել էր «Իշխանության» հրապարակած տեղեկությունները և հայտարարել, թե ոստիկան Սարգիս Բագրատունյանն ու նրա ազգական Աշոտ Զաքարյանը շուրջ 20 անձի հետ դաժան ծեծի են ենթարկել քննիչներին։

Մինչդեռ նախաքննությամբ պարզվել է հակառակ պատկերը․ շուրջ 20 անձ դեպքի վայր են բերել հենց քննիչները՝ Սարգիս Բագրատունյանին և Աշոտ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար։ Ինչպես արդեն նշեցինք՝ Զաքարյանին ծեծի ենթարկելու դեպքով քննիչների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

ՔԿ-ն նաև պնդել էր, թե Սարգիս Բագրատունյանը գտնվել է «հարբած» վիճակում։ Սակայն պարզվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։

«Իշխանությունն» ավելի վաղ գրել էր, որ մեքենայի կայանման պատճառով սկսված վեճի ժամանակ Սարգիս Բագրատունյանը փորձել է հանդարտեցնել կողմերին և հարթել խնդիրը։ Սակայն, ինչպես ականատեսներն են պատմել մեզ, քննիչներն ավելի են թեժացրել իրավիճակը, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը։

Դեպքից հետո Սարգիս Բագրատունյանը օրենքով սահմանված կարգով ՆԳՆ ՆԱՎ-ի աշխատակիցների ուղեկցությամբ ներկայանում է Քննչական կոմիտե։ ՔԿ շենքում ներսից փակում են դուռը և ծեծի ենթարկում օպերլիազորին՝ ՔԿ ԵՔՎ պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։ Այս դրվագով վարույթն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն, նախաքննությունը շարունակվում է։

Վերադառնանք Մալաթիայի ՔԿ շենքի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքին: Սեպտեմբերի 15-ին Աշոտ Զաքարյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Զաքարյանին ծեծի ենթարկած քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու վերաբերյալ։

Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նույնական փաստական պայմաններում չի կարող կիրառվել ընտրովի քրեադատավարական մոտեցում․ կամ պետք է վերացվեր Աշոտ Զաքարյանի նկատմամբ կիրառված կալանքը, կամ նույն խափանման միջոցի հարցը պետք է քննարկվեր նաև քննիչների նկատմամբ։

Սեպտեմբերի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության նախաձեռնությամբ և դատախազի որոշմամբ Աշոտ Զաքարյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է, և նա ազատ է արձակվել։ Միաժամանակ քննիչների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Ինչ վերաբերում է ՔԿ ԵՔՎ շենքում Սարգիս Բագրատունյանին ծեծի ենթարկելու դրվագին, գործով հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են կատարվածը։ Այդուհանդերձ, Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ կաշկանդվածություն է ցուցաբերում։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նախկինում եղել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի տեղակալը և նրա մտերիմը:

Այսպիսով՝ ՔԿ-ն դեռ նախաքննության ամենասկզբնական փուլում, փաստական հանգամանքները վերջնականապես չպարզած, հանրությանը ներկայացրել էր մի վարկած, ըստ որի քննիչներն էին շուրջ 20 հոգու հարձակման զոհ դարձել։ Մինչդեռ գործի հետագա քննությամբ պատկերը շրջվել է․ քրեական հետապնդման տակ են հայտնվել հենց այն քննիչները, որոնց ՔԿ-ն սկզբում հանրությանը ներկայացնում էր որպես տուժող կողմ։

ՔԿ-ի այդ քայլը ոչ միայն հարվածեց կառույցի հեղինակությանը, այլև լրջորեն խաթարեց նախաքննական մարմնի նկատմամբ հանրային վստահությունը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։...

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...