Նյու Յորքում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Օրակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերն էին։ Փաշինյանն ընդգծել է ԵՄ աջակցությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:






