Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել

19 Սեպտեմբերի, 2026

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ագարակի 31-ամյա բնակիչն իրացման նպատակով Ջերմուկ է բերում կեղծ խմիչք և ծխախոտ։ Տեղեկությունն իրացվեց Մեղրիի համայնքային ոստիկանների հետ։

Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներն արդյունք տվին սեպտեմբերի 3-ին։ Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ժամը 18․30-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց Ջերմուկի բաժին։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու վարած մեքենայում հայտնաբերվեց կեղծ օղու 24 շիշ և տարատեսակ ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։

Նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր

Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց

Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց

Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին: Այս կարծիքն է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլթցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես իսկապես այդպես եմ կարծում», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին Նյու Վիորքում Al-Monitor...

Անկախությունը մեզ վստահված մեծ պատասխանատվություն է․ Խորեն սրբազան

Անկախությունը մեզ վստահված մեծ պատասխանատվություն է․ Խորեն սրբազան

Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Առաքելյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ «Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով իմ օրհնությունն ու աղոթքն եմ հղում հավատացյալ մեր քույրերին և եղբայրներին՝...

Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Bloomberg

Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Bloomberg

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) կրած պատմական պարտությունից հետո նա ստիպված է պայքարել պաշտոնը պահպանելու համար: Կուսակցությունն առաջին...

Անկախություն, որի հետևում մեր ավագ սերունդների կյանքն է, պայքարը, կորուստներն ու նվիրումը․ Վահագն Սարոյան

Անկախություն, որի հետևում մեր ավագ սերունդների կյանքն է, պայքարը, կորուստներն ու նվիրումը․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազատ, Անկախ Հայաստան։ Անկախ պետություն։ Անկախություն։ Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն։ Այս բառերի հետևում մեր ավագ սերունդների կյանքն է, աշխատանքը, պայքարը, կորուստներն ու նվիրումը։ Նրանք երկիրը կառուցել են՝...

Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը․ Սևակ Խաչատրյան

Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը․ Սևակ Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության ամենանվիրական էջերից է։ 35 տարի առաջ այս օրը մենք միասնաբար ընտրեցինք Անկախությունը՝ հավատալով, որ ինքնիշխան պետականությունն...