Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր. «Ժողովուրդ»

19 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած առաջին ելույթը շարունակում է մնալ հանրային և լրատվական քննարկումների կենտրոնում։ Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ստեղծված իրավիճակը բավական ծանր է անդրադարձել հենց պատգամավորի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ԱԺ-ում վերջին օրերին նկատել է, որ Արաքսյա Վարդանյանը բավական հուզված վիճակում է։ Արդեն շուրջ երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում և ակնհայտորեն ծանր է տանում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում իր հասցեին հնչող քննադատությունը։

Վարդանյանի շրջապատում ևս անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննադատությունը ծանր է ընդունել նաև պատգամավորի ընտանիքը, ինչն ավելի է ազդել նրա հուզական վիճակի վրա։

Հատկանշական է, որ այս օրերին ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը փորձում են պաշտպանել իրենց նոր գործընկերուհուն՝ ընդգծելով, որ նա նոր է խորհրդարանում, առաջին անգամ է հանդես եկել ԱԺ ամբիոնից և ժամանակ է անհրաժեշտ քաղաքական դաշտում ու խորհրդարանական աշխատանքում փորձ ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Փարաքարի նախկին ավագանու անդամ Վարդանյանի շուրջ աղմուկը սկսվեց սեպտեմբերի 16-ին՝ նրա առաջին ելույթից հետո։ Պատգամավորը, անդրադառնալով դպրոցական տարիներին, պատմել էր, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակի գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանար կավիճը բռնել և խնդիր լուծել։ Միաժամանակ օգտագործել էր նաև «գրատախտակի գնալ» ձևակերպումը։

Ելույթի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անգամ նրան հորդորել էր խոսել օրակարգային թեմայից, ինչին Վարդանյանը պատասխանել էր, որ սա իր առաջին ելույթն է և «ներելի է»։

Դրանից հետո սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսվեց Վարդանյանի խոսքի լայն քննադատություն՝ նրան մեղադրելով անգրագիտության մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը վերջին օրերին զրույց է Արաքսյա Վարդանյանի հետ։ Մեր դիտարկմամբ՝ պատգամավորը ակնհայտորեն հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը։

Այսպիսով՝ ԱԺ-ում առաջին ելույթով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված նոր պատգամավորի համար խորհրդարան մտնելու առաջին իսկ օրերը սպասվածից բավական ծանր ընթացք են ստացել։

Հիշեցնենք, որ Արաքսյա Վարդանյանը ՔՊ է մտել Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունից հետո. նա 2021-ին ԱԺ ընտրություններին մասնակցում է այդ կուսակցության ընտրացուցակով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի՝ 19․ 09․ 26թ

Նմանատիպ նյութեր

Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան

Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան

«Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ»,- Արեգնազ Մանուկյանի խոսքերն է փոխանցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամաոր Քրիստինե Վարդանյանը՝ շարունակելով. «Երեկ Աննա Գրիգորյանի հետ այցելել էինք մեր գործընկեր, ապօրինի կալանք կրող Արեգնազ Մանուկյանին։ Արեգնազը մանրամասն...

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա, հայտարարել է երկրի զինված ուժերի շտաբը՝ Խաթամ ​​ալ- Անբիան: Հիշեցնենք, որ Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է ներկայացրել ցանկացած բանակցություններ սկսելու համար, ասել է...

Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան

Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան

«Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը օրերս հայտարարել էր, թե նախկինում ԱԳ նախարարությունը եղել է «նահատակության նախարարություն», իսկ հիմա իրենք դարձրել են «ապրելու նախարարություն»»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Իրարականում, Հայաստանի ԱԳՆ-ն, իր բոլոր...

ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ...

Օդի ջերաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ «Սեպտեմբերի 20-ի...