Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի, զգալիորեն ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների՝ Ռուսաստան մուտքի արգելքի ցուցակը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ի պատասխան ԵՄ-ի անօրինական որոշումների՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրոպական կառույցների, Եվրամիության անդամ երկրների և մի շարք այլ եվրոպական պետությունների ներկայացուցիչների ցանկը, որոնք աջակցում են Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը և որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք», — ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «սև ցուցակում» ընդգրկվել են, մասնավորապես, այն անձինք, ովքեր ներգրավված են Կիևի վարչակարգին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում, գործունեություն են ծավալում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խաթարելու ուղղությամբ, պատասխանատու են հակառուսական պատժամիջոցների սահմանման համար կամ վնաս են հասցնում Ռուսաստանի հարաբերություններին երրորդ երկրների հետ։






