«Ծ՛նգլ արիք»․ Արարատ Միրզոյանն ուրիշ հերոսի անուն չգիտի

17 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստում համայնքների ղեկավարների աշխատավարձերի եռակի բարձրացման հարցի քննարկման ժամանակ (որն, ի դեպ, տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ) միջազգային առևտրի նախարար դարձած Արարատ Միրզոյանը նշեց․

«Մեզնից առաջ այլ տրամաբանությամբ է տնտեսությունը կառավարվել՝ ստվերային, կոռուպցիոն, հետևաբար օրինական բյուջետային եկամուտները չեն ներել այս բարեփոխումն անելու։ Մեզնից առաջ չեն արել, որովհետև, օրինակ, մենք ունեցել ենք նախագահի պաշտոն զբաղեցնող անձ, որը հայտնի արտահայտություն էր արել՝ Երևանի քաղաքապետին ասելով․ «Փողի վրա նստած՝ բյուջեից փող ես ուզում»»։

Վերոնշյալ արտահայտությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով 26 տարի առաջ՝ 2000 թվականին, առնվազն այլ բան է նկատի ունեցել։

Այսպես․ Երբ Ռոբերտ Քոչարյանն ասաց իր հայտնի արտահայտությունը, նա նկատի ուներ, որ քաղաքապետարանը պետք է ակտիվորեն օգտագործի հողերի օտարման իր իրավասությունը։ Այդ տարիներին կայացվեց օրենսդրական որոշում, ըստ որի՝ Երևանի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողերի վաճառքից (աճուրդներից) ստացված ողջ հասույթը պետք է ուղղվեր ոչ թե պետբյուջե, այլ քաղաքապետարանի հատուկ հաշվին (ֆոնդային բյուջե) և ծախսվեր բացառապես Երևանի կառուցապատման ու զարգացման վրա։ Սա հնարավորություն տվեց մայրաքաղաքին չմնալ պետբյուջեի սուղ միջոցների հույսին և սկսել կենտրոնի վերակառուցումը։

ՔՊ-ական նախարարը, մեղմ ասած, ճիշտը չի ներկայացնում, մանիպուլացնում է, բայց հարցն այստեղ բոլորովին այլ է։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը գրեթե ամեն շաբաթ բարձրացնում է Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխման հարցը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը օկուպացված Արցախում հայկական եկեղեցիները ներկայացնում է ալբանական և ծաղրում Հայոց պատմությունը, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պարագայում, ռուսական կողմը գազի գնի բարձրացման մասին է խոսում, հայկական արգելված որևէ ապրանքատեսակի սահմանափակում, այդպես էլ չլուծեցին, հարաբերությունները մեղմ ասած լարված են և այլ և այլn։

Այս ամենի ֆոնին, այս ամենի ուղիղ պատասխանատու կառույցներից մեկի՝ արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը, ով նաև հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային մասնակիցն է կառավարության նիստում անդրադառնում է ոչ թե այս լրջագույն խնդիրներին, ոչ թե արձագանքում է ադրբեջանական կեղծիքին, ոչ թե հանդես է գալիս ռուսական մարտահրավերների լուծումներով, այլ որոշում է մի կողմ թողնել այդ «անկարևոր հարցերը» և կրկին կեղծիքներով լցնել հայ հասարակության ականջները։

Ինչպես կասեր ինքը՝ Միրզոյանը․ «Ծնգլ արիք»․․․

Այս պարագայում տեղին կլինի նկատել, որ Արարատ Միրզոյանը շարունակում է մնալ, օրինակ՝ «մացեմածիկայի ժամին գրատախատկի գնացող» շարքային ՔՊ-ականի մակարդակի։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»

Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել...

ՔՊ-ականները խառը-խըշտիկ խոսացին․ հիմա ԵԱՏՄ-ն օգո՞ւտ է, թե՝ վնաս․ Մեսրոպ Մանուկյան

  «Պարոն Թունյան, հարցս կարելի է ձեզ տալ, որովհետև ձեր մասնագիտական որակավորումները, թող ներող լինեն մնացած գործընկերները, շատ ավելի եմ արժևորում։ Այսօր խառը-խըշտիք խոսեցին ՔՊ-ականները. ուզում եմ հասկանալ՝ ԵԱՏՄ-ն, ըստ ձեզ, օգուտ է, թե...

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվեց․ հանրային մեղադրողները չեն ներկայացել

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվեց․ հանրային մեղադրողները չեն ներկայացել

Վահափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների գործով հանրային մեղադրողները չեն ներկայացել դատարան, նիստը հետաձգվեց։ Չէր եկել նաև Արման Սարոյանը։ Նշենք, որ այսօր դատարանում պետք է շարունակվեր քրեական հետապնդման դադարեցման միջնորդությունների քննությունը։ Նախորդ նիստին պաշտպանները...

40%-ով սխալ է եղել կանխատեսումը․ այդ 40%-ը որտեղ չեք կարողացել հաշվարկել․ Խաչատրյանը՝ Պապոյանին 

  «Ինձ թվում է՝ կառավարության ներսում ճգնաժամ է հասունանում։ Արարատ Միրզոյանը, երբ ձեզ հարց ուղղեցին, թե եթե սա ենթակառուցվածքային, կոնցեսիոն ծրագիր է, ապա ինչու է դրանով զբաղվում ոչ թե տարածքային կառավարման նախարարը, այլ դուք, ասաց՝...

Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման ծրագիր են ընդունել

Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման ծրագիր են ընդունել

Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման 2026-2027 թվականների գործողությունների ծրագիր են ընդունել, հաղորդում է APA գործակալությունը։ Փաստաթուղթն ընդունվել է Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական...