Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում. «Ուժեղ Հայաստան»

17 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Դատարանը քննելու է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։ Այս մասին հայտնում են Ուժեղ Հայաստան կուսակցությունից։
Մոտ 450 օր՝ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է։
Սա արդարադատության արդյունք չէ, սա քաղաքական միջամտության ու իշխող ուժի վախերի դրսևորումն է։

Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը, որովհետեւ անգամ անազատության ու ծայրահեղ ճնշումների արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվեցին Սամվել Կարապետյանին։

Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հասարակությունը պետք է ստանա։

Իսկ իրավունքը պետք է գերակայի, արդարադատությունն էլ պետք է իրացվի։

Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին։

Ազատությո՛ւն Հայաստանին»։

Նմանատիպ նյութեր

Լոռու մարզում ուժեղ կարկուտը մեքենաներ է վնասել

Լոռու մարզում ուժեղ կարկուտը մեքենաներ է վնասել

Երեկ` սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր և Լոռի Բերդ համայնքների մի շարք բնակավայրերում տեղացել է ուժեղ...

Չե՞ք տեսնում՝ էս զալում ինչ-որ բան է պակասում. Կարապետյանը՝ Հովակիմյանին

  «Եվրոպական դիտորդական խմբերի հետ հանդիպման ժամանակ, երբ մեզ հարցնում էին, թե ինչ ենք տեսնում մինչև ընտրությունները, ինչպես է ընթանում պրոցեսը, մենք ներկայացրեցինք, որ պրոցեսը բավականին հետաքրքիր է։ Նաև ներկայացրեցինք ձեր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի գործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի գործով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ապօրինի անազատության մեջ է պահվում արդեն 450 օր։ Հակակոռուպցիոն դատարանու տեղի է ունենում գործով հերթական դատական նիստը։ Բարերարի տասնյակ աջակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի...

Այդ հանդիպումները թույլ էին տալիս զգալ զինվորականների տրամադրությունները. Սեյրան Օհանյանի գրառումը

Այդ հանդիպումները թույլ էին տալիս զգալ զինվորականների տրամադրությունները. Սեյրան Օհանյանի գրառումը

ՀՀ ՊԲ նախկին նախարար Սեյրան Օհանյանը լուսանկար է հրապարակել՝ մեջբերելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» գրքից հատված. «Իմ նախագահության ամբողջ ընթացքում ամեն աշուն երեք օր էի հատկացնում բանակային թեմայի մեջ լիովին խորամուխ լինելուն:...

Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին

  «Պարոն Հովակիմյան, ես լսեցի ձեր ելույթը, կարդացել եմ հաղորդումը և կարծում եմ, որ առավել հետաքրքիր կլիներ, եթե դուք պատմեիք մեզ, թե ինչպես 60 000 քաղաքացու կամքի վրա խաչ քաշեցիք, և այսօր ընդդիմադիր երրորդ ֆրակցիան այս նիստերի...