Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

16 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են թվով 5 օձի, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել են փրկարարները, ովքեր մանկապարտեզում փնտրում են օձերին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա և այս պահին աշխատակիցների ու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր

Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել գյուղատնտեսությունը. պատգամավոր

Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել գյուղատնտեսությունը. պատգամավոր

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Հայաստանում արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտի նվազում»․ Ն․ Փաշինյան։ Թե քանի տոկոս՝ այդպես էլ չկարողացավ ասել։ Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր...

ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով

ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով

Եվրամիության իշխանությունները հաստատ կխաբեն Երևանին Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության՝...

4 զոհ.1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում

4 զոհ.1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին ու հայտնվել ծառերի...

16-ամյա պատանին դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել է գումար և դիմել փախուստի

16-ամյա պատանին դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել է գումար և դիմել փախուստի

Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել էր 63 հազար դրամ և դիմել փախուստի։ Ահազանգով դեպքի վայր էր մեկնել...