Մի սպասեք պատասխան կրակոցի. ՔՊ-ական պատգամավորը՝ Ադրբեջանից հնչող մեղադրանքներին չարձագանքելու մասին

16 Սեպտեմբերի, 2026

«Մեզ համար կարևորը խաղաղությունն է, որն ունենք։ Նման հայտարարություններ շատ կլինեն, բայց, փառք Աստծո, մենք ունենք ուղիղ երկխոսություն ու նաև նման հարցերի շուրջ կարողանում ենք ուղիղ խոսել ադրբեջանական կողմի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պաշտոնական պատասխան չի տրվում Ալիևի և Հաջիևի վերջին հայտարարություններին։

«Ճի՞շտ ենք հասկանում, որ Հայաստանն ունի ռազմավարություն՝ Ադրբեջանից հնչող մեղադրանքներին չարձագանքելու»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է․ «Այդպես չէ, մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց, որովհետև դա չի տանում դեպի մեր նպատակին՝ դեպի խաղաղություն։ Շատ հայտարարություններ կան, որոնք միգուցե նպատակ ունեն հենց այս խաղաղ ընթացքը փոխելու, մենք չենք ուզում։ Եկեք ընդունենք, որ Հայաստանն ավելի խաղաղատենչ է, մենք ուզում ենք մեր վերջնական նպատակն իրագործվի»։

Նմանատիպ նյութեր

Իրական Հայաստանի իրական օրակարգի տերը Ալիևը և Էրդողանն են․ Իշխան Սաղաթելյան

  «Եթե ուժները հերիքի, կկասեցնեն Դաշնակության գործունեությունը, որովհետև դա հստակ թուրք-ադրբեջանական պահանջ է: 4-րդ հանրապետության, իրական Հայաստանի օրակարգը թուրք-ադրբեջանական է, Նիկոլ Փաշինյանը այդտեղ գործակատար է: Սա լոկ...

Հայաստանում կա մի ական, դա «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ Իշխան Սաղաթելյան 

«Մենք գտնում ենք, որ, այո՛, Արցախի պետական մարմինները պետք է պահպանվեն և պաշտպանվեն, իրենք ունեն առաքելություն։ Այս ամբողջ ժամանակահատվածում մենք մեր հնարավորություններով, նաև Հայ դատի գրասենյակներով տարբեր և բազմաթիվ պաշտոնական...

Եթե Հայաստանում խելացի մարդիկ ավելի շատ լինեին՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ չէր ունենա. Ասատրյան

Եթե Հայաստանում խելացի մարդիկ ավելի շատ լինեին՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ չէր ունենա. Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է.  «Սևակ Խաչատրայանն էսօր ԱԺ ամբիոնից ասաց, որ աշակերտները պետք է լավ սովորեն, որ նիկոլական չդառնան։ Երկրորդում եմ նրա խոսքերը, քանի որ իր ասածները ես գործնականում եմ տեսել։ Մեր...

Պահանջում ենք հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր. Արցախի մշակույթի նախկին նախարարների դիմումը՝ ԿԳՄՍՆ-ին

Պահանջում ենք հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր. Արցախի մշակույթի նախկին նախարարների դիմումը՝ ԿԳՄՍՆ-ին

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային...

Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ․ Իշխան Սաղաթելյան 

  «Դաշնակցությունը՝ իբրև համահայկական ազգային քաղաքական ուժ, գլխավոր թիրախներից մեկն է, բայց ոչ միակը։ Դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում տարբեր քաղաքական գործիչների և հատկապես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Արման Եղոյանն առաջինը չէ։...