Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի հետ. Գրոնո

15 Սեպտեմբերի, 2026

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված հայերին, լսել նրանց մտահոգությունները։ Այս մասին Գրոնոն հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի  և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ նրանց իրավիճակի և մտահոգությունների մասին լսելու համար։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ «Մատենադարան» այցելելու ընթացքում հնարավորություն ունեցա անձամբ տեսնելու հայկական մշակութային ժառանգության պատմական անչափ հարուստ հետքը, այդ թվում՝ նախկին հակամարտության գոտիներից»,- նշել է Գրոնոն։

Նմանատիպ նյութեր

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը 2026թ. սեպտեմբերի 14-ի նիստում միաձայն որոշել է չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր նշանակել Արա Գագիկի Զոհրաբյանին, այս մասին տեղեկանում ենք Ակադեմիայի ֆեյսբուքյան...

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը վաղուց դուրս է եկել սովորական իրավական գործի տրամաբանությունից։ Երբ գործի նյութերի մեջ իրավական հիմնավորումները չեն դիմանում քաղաքական...

Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շատ քննարկվեց OECD միջազգային գնահատման PISA ծրագրին մասնակցած, Հայաստանի 15-ամյա աշակերտների գնահատման ծայրաստիճան վատ ցուցանիշները։ Հաշվետվությունը պարզել է, որ Հայաստանում 15-ամյա դեռահասների...

ՔՊ-ում մեկը չկա՞, որ դատապարտի Հաջիևին. Տիգրան Աբրահամյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն որերորդ օրն է՝ խոսում է ամեն ինչից, բայց մի բան չի նկատում, իր համար գոյություն չունի՝ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և Գանձասարում դիվանագետներին հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը...