Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան

11 Սեպտեմբերի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ  այցելել են Տիգրանաշեն։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք Տիգրանաշենում ենք։ Այս ճանապարհը Հայաստանի՝ Իրանի հետ կապող ռազմավարական ճանապարհն է, որով տարեկան, ասում են, 100 հազարավոր բեռնատար մեքենաներ են անցնում։ 2 միլիոն տոննա ապրանք է այս ճանապարհով անցնում, և սա կապում է Սյունիքը, Վայոց ձորը, Բյուսիսային Հայաստանի հետ։

Մեզ շատ են հարցնում, ասում են՝ ինչպե՞ս ենք մենք տեսնում, թե ինչ գործիքակազմով է Ադրբեջանը ցանկանալու ադրբեջանցի բերել Հայաստան։ Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը հենց այս տարածքի մասին ասաց՝ Քերքի, Տիգրանաշենի մասին։

Դրան կհետևի նաև այն, որ նա ցանկանալու է այս տարածքը, որը Հայաստանի ամենակարևոր ռազմավարական ճանապարհն է, հանձնել Ադրբեջանին։ Գյուղի տեղը ադրբեջանցիները նավթադոլարներով ծրագրեր ունեն կառուցելու այստեղ ավան՝ քաղաքից մեկ կիլոմետրի վրա, և ինչպիսի՞ն է այլևս լինելու այս տարածքը՝ ադրբեջանցիներով բնակեցված։

Հեռվում դուք տեսնում եք Արարատը, հեռվում Երևանն է՝ Երևանի մի քանի տասնյակ րոպեների հեռավորության վրա։

Մենք պետք է պայքարենք ու պահենք մեր հայրենիքը։ ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել տարածքները, ստեղծել լոգիստիկ և տուրիստական հետաքրքիր տարածաշրջանային կենտրոն»։

Նմանատիպ նյութեր

Հ1-ն ամեն ամիս ծախսում է 1.5 մլն դոլար, որպեսզի ԱԺ նստաշրջանի 73 հոդվածից ընդամենը 3-ը լինի ընդդիմության խոսքը․ Արամ Քոչարյան

Հ1-ն ամեն ամիս ծախսում է 1.5 մլն դոլար, որպեսզի ԱԺ նստաշրջանի 73 հոդվածից ընդամենը 3-ը լինի ընդդիմության խոսքը․ Արամ Քոչարյան

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը գրում է․ «Հ1-ը ամեն ամիս ծախսում է 1.5 մլն դոլար, որպեսզի ԱԺ նստաշրջանի ժամանակ 73 հոդվածից ընդամենը 3-ը լինի ընդդիմության խոսքը։ Հատկանշական է, թե ընդդիմության կոնկրետ որ խոսքերն են համարել ճիշտ լուսաբանելու։ 1)...

Իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ. պաշտոնյա է ձերբակալվել․ Armlur.am

Իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ. պաշտոնյա է ձերբակալվել․ Armlur.am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ, կան ձերբակալվածներ։ Տեղեկությունների համաձայն՝ կալանավորները ցանկացել են արգելված իրեր անցկացնել բանտ և բանտի պաշտոնյային կաշառք են տվել՝ գործընթացը կազմակերպելու համար։ Ձերբակալվածներ կան,...

Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը. WSJ

Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը. WSJ

Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Թեհրանը ստորգետնյա օբյեկտներում առկա բաղադրիչների պաշարներից հավաքում է պատրաստի արտադրանք։ Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը՝ օգտագործելով կուտակված բաղադրիչների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Զեկույց․ քաղաքական բռնաճնշումները Հայաստանում՝ հունիս-հուլիսին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Զեկույց․ քաղաքական բռնաճնշումները Հայաստանում՝ հունիս-հուլիսին

«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողով»-ը ներկայացնում է փաստահավաք  զեկույց հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների թեմայով։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։    ...

Հաջիևը խոսել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից

Հաջիևը խոսել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»։ Նրա խոսքով՝ կողմերը շարժվում են խաղաղության ուղղությամբ և սովորում են ապրել խաղաղության պայմաններում։ Հայաստանի և...