Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակում նախատեսված բոլոր ձևաչափերին։ Միևնույն ժամանակ, այնտեղ տեղի կունենա երկու երկրների համար շատ կարևոր երկկողմ հանդիպում՝ հանրապետության վարչապետ Մոդիի հետ», — նշել է նա։



