ՊԵԿ-ն այդպես չի աշխատում․ Փորձում եք մեր ստուգումները կապել ինչ-որ անունների, կուսակցությունների հետ. ՊԵԿ նախագահ

9 Սեպտեմբերի, 2026

 

Ինչպե՞ս հասկացաք, որ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ մնացածների բիզնեսները պետք է ստուգել, կապարակնքել այն ժամանակ, երբ Փաշինյան  բարձրաձայնեց։ Այս հարցն է այսօր լրագրողւ ուղղել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։

«Փակել, կապարակնքել գործառույթները տեղի են ունենում քրեական գործերի շրջանակներում։

Ինչ վերաբերում են հարկային ստուգումներին՝ դրանք եղել են նախորդող տարիներին, անցած տարի,  այս տարվա ընթացքում։ Այն, ինչ դուք լսում եք, տարբեր փուլերի գործողությունների արտացոլումն է»,- պատասխանեց նա։

Հարցին՝ Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի  բիզնեսների հետ կապված ստուգումներ չե՞ն լինում, Հակոբյանն ասաց. «Պարբերաբար ինձ տանում եք քաղաքականության տիրույթ՝ փորձելով մեր ստուգումները կապել ինչ-որ անունների, կուսակցությունների հետ, ՊԵԿ-ն այդպես չի աշխատում, բոլոր բիզնեսները, կապված իրենց ռիսկերից, անցնում են մեր ստուգումներով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...