Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել

9 Սեպտեմբերի, 2026

ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրը՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը, տնային կալանքից ազատ է արձակվել։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումների ընթացքում քննության առնելով խափանման միջոցի հարցը, որոշեց փոխել այն և որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով պաշտպան Բենիկ Գալստյանին։

Հիշեցնենք, որ Էդիկ Մինասյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Մինասյանն ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5.000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք: Էդիկ Մինասյանը նախաքննության ընթացքում տնային կալանքի տակ էր։

Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնել է՝ նշելով, որ ձայնագրության մեջ մեկ անձ, ով մեկ այլ՝ ընտրակաշառքի գործով մեղադրյալ է, խոսում է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, զրուցում են կյանքից, թոռներից, երեխաներին պահելուց, ասում են՝ ուսումը լավ բան է, թոռանը պետք է ուսման տալ, տվյալ անձն էլ «գլուխ է գովում», որ Էդիկ Մինասյանին ճանաչում է, ասել է՝ պետք է թոռանն ընդունել տա, Մինասյանն էլ իբրև ասել է, թե կգնա տեսնի ինչ է, իբրև ասել է՝ «այսքան, քեզ համար՝ այսքան», խոսակցությունն այդքանով ավարտվել է, մինչդեռ, պաշտպանը պնդում է, որ հասկանալի չէ, թե արվել է, թե ոչ, պարզ չէ՝ գումար են ուզել, եթե ուզել են, թե ոչ, ինչու են ցանկացել, եթե ցանկացել են, ով է ուզել, ինչ է ուզել․ «Մեղադրանքն անմեկնաբանելի է»։ Տվյալ անձի թոռը, ինչպես հայտնեց պաշտպանը, ընդունվել է բոլորովին այլ բուհ՝ ֆինանսական մասնագիտությամբ, ընդ որում, մինիմալ շեմից ներքև գնահատականներով՝ բանակում ծառայությունից հետո՝ մրցույթից դուրս, ընդհանրապես կապ չի կարող ունենալ Մինասյանի հետ, թոռան դիրքորոշումը դատարանում կտեսնենք։ Ըստ փաստաբանի՝ ոչ միայն որևէ ուղիղ տվյալ, այլև՝ առհասարակ նույնիսկ անուղղակի ապացույց առկա չէ, որ Մինասյանը համաձայնություն է տվել կաշառքի, քննարկում ունեցել։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...