«Առաջ» աջակոնտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նեոլիբերալ քպ-ական խունտայից մի «իզգոյ» բացեիբաց հայտարարում է, որ Հայաստանում օն-լայն կազինոների արգելումը ու դաշտում որպես հեգեմոն vbet-ին թողնելը, Հայաստանում խաղադրույքների երկրաչափական պրոգրեսիայով եկամուտները բառացիորեն հովանավորվել են Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի կողմից:
Կարճ ասած՝ մի կարկառուն քպ-ական հարաբերությունների սրման պատճառով «պալիտ» ա անում ազգին ազարտի ասեղի վրա նստացնելու ողջ սխեման:
Հիմա ես մտածում եմ՝ ով պետք ա քպ-ից հռչակվի «իզգոյ», որ մարդիկ հասկական, որ ինչպես ազարտը, այնպես էլ թմրաշրջանառության ահռելի աճը Հայաստանում չի կարող իրականցվել առանց հովանավորչության:
Կարճ ասած, եթե պետությունը չուզենար, որ օն-լայն խաղատները չթալանեին մարդկանց, շատ հեշտ դա կարար աներ ուղիղ այնպես, ինչպես, որ շատ հեշտությամբ կարող է գրեթե զրոյացնել սերունդ վարի տվող հսկայական թմրաշրջանառությունը:
Բայց չէ, հպարտներին դա պետք չի, քանի որ Հայաստանում որքան թրիք պարունակող գանգերը շատ լինեն, այդքան երկար կլինի յուր կառավարումը: Դրա համար բանակ, կրթություն, եկեղեցի գտնվում են ապականման անողոք հարձակումների տակ…վերջերս էլ տիկնանց տիկինն է որոշել քայքայել ամենավերջին արժեքը՝ ընտանիքը:
Ու ոնց կոլայի գովազդում էր ասվում՝ «թուրքերն են մոտենում-թուրքերն են մոտնեում»:
Նիկոլ ընտրողներ, ոնց եք հետո ապրելու էն հսկա «գրեխի» զգացումով, որը վերցրել եք ձեր ուսերի վրա:
Չեք տեսնում, որ դուք մասնակից եք էն խայտառակությանը, որը ձեր ղեկավարները ինքնիշխանություն, 4-րդ Հանրապետություն ու նմանատիպ բաներ են անվանում»,- գրել է նա:






