Ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը՝ Ալեն Սիմոնյանին

8 Սեպտեմբերի, 2026

Վերոնիկա Զոնաբենդի ուղերձը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին.

2026 թ., սեպտեմբերի 8

«Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Լրատվամիջոցներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։

Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։

Դուք նախկինում նշել էիք հետևյալը.

«Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնային նշանակություն ունի հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։

Կիսում եմ այս դիրքորոշումը։

Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։

Այս կապակցությամբ կցանկանայի Ձեզ ուղղել հետևյալ հարցերը։

Նախատեսո՞ւմ եք այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին։

Պատրա՞ստ եք մինչև այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները և ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։

Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ նշանակություն ունի։

Անազատության մեջ գտնվող մարդկանց համար դա հնարավորություն է զգալու, որ ընտանիքի հետ կապը չի կորսվել, և որ նրանց ճակատագիրն անուշադրության չի մատնվել։

Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և ակնկալում եմ Ձեր պատրաստակամությունը՝ քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար։

Վերոնիկա Զոնաբենդ»։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...