Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա». «Հրապարակ»

8 Սեպտեմբերի, 2026

Բաներ կան, որ չես կարող չհամաձայնել Փաշինյանի հետ։ Գրում է «Հրապարակ»-ը: Ասենք՝ ասում է՝ խաղաղություն է, պատերազմ չի լինելու։ Ինչպե՞ս չհամաձայնվես, երբ նայում ես օբյեկտիվ իրականությանը։ Կոռնիձորում համապատասխան պաշտոնյան ասում է՝ դիրքերից հետքայլ չի եղել, պարզապես լեզվակռիվ են տվել։ Տեսնո՞ւմ եք՝ ի՜նչ անվտանգություն ունենք։ Ադրբեջանցին ասում է՝ «կարդաշ, մի քանի մետր էլ հետ քաշվի», մերոնք ասում են՝ «չէ՛, հետ չենք քաշվի»։ Իսկական խաղաղություն է. կրակոց չկա, միայն՝ բանավոր փոխհրաձգություն։
Բայց չմոռանանք, որ տեղեր էլ կան, որտեղ, երբ ասել են՝ «հետ քաշվեք», Փաշինյանի խոստովանությամբ՝ ինքն ասել է՝ «տղերք, հետ քաշվեք, չկրակեք»։

Հայաստանի սուվերեն տարածքը մի տեսակ բոստան է դարձել՝ ում մտքով ինչ անցնում է, գալիս, նայում, չափում, հայտարարում է, իսկ մենք քննարկում ենք՝ լեզվակռի՞վ էր, թե՞ հետքայլ։ Ալիևն ասաց, չէ՞, որ պատերազմ չի լինելու, քայլելով են գալու։ Հատիկը գցել են, հիմա հասունանալու են սպասում։ Մի օր էլ կասեն՝ «հետ քաշվեք»։ Օրինակը ունենք, չէ՞։ Հրաման կլինի՝ հետ կքաշվենք։ Հետո էլ, երևի, կասեն՝ կարևորն այն է, որ ոչ ոք չկրակեց։

Բայց, չնայած Փաշինյանի հետ իմ լիակատար համաձայնությանը, որ պատերազմ չի լինելու, ուզում եմ՝ նա մի քիչ ավելի բաց խոսի։
Ինչո՞ւ պատերազմ չի լինելու։
Որովհետև ուժե՞ղ եք։
Մարտունակ՞ եք։
Պատրաստվա՞ծ եք։
Թշնամին գիտի՞, որ ամեն մի կրակոց պատասխան է ունենալու։
Թե՞ պարզապես՝ «վրեքներդ հալ չկա»։ Մի շատ տիպիկ օրինակ եմ բերելու։
Մի «ղզիկ տղա» ունեինք դասարանում։ Կես դարից ավել անցել է, էլի հիշում եմ։ Ով վրա էր հասնում՝ տփում էր։ Էնքան լավ էր տփվում, որ աղջիկներս էլ էինք հավեսի ընկել ու տփում էինք։
Մի օր, հերթական տփոցից հետո, տեսա՝ էլի ձայն չի հանում։ Հարցրի.
-Ինչո՞ւ չես պատասխանում։
Ասաց.
-Մամաս ասել է՝ ինչքան էլ քեզ խփեն, չպատասխանես։

Այ, սա արդեն ռազմավարություն է։ Մեր այսօրվա ռազնավարությունը դրան է նմանվում։
Մենք արծիվ տղերք ունեինք։ Օդից չեմ խոսում՝ կողքներին եմ եղել։ Ու այսօր զարմանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են մեր տղերքին «ղզիկ սարքում»։ Ինչի՞ համար։ Որ պատերազմ չլինի՞։ Որ հանկարծ մեկի մտքով չանցնի՞ կրակոցին պատասխանել։ Որ դիմացինը համոզված լինի՝ ինչ էլ անի, պատասխան չի՞ ստանալու։ Որ սահմանին մեր գլխավոր զենքը լինի ոչ թե ուժը, այլ՝ «մի բան մի արա, պատերազմ կլինի» վա՞խը։ Նրանք այդպիսին չեն, քաղաքական պատասխանատուներն են նրանց այդպիսին դարձնում։
Խաղաղությունը լրիվ ուրիշ բան է։ Իսկ դուք պատերազմից խուսափում եք, որովհետև դիմացինը հասկացել է՝ քեզ կարելի է ինչ ուզես անել, մեկ է՝ դու չես պատասխանելու։ Հիմա սա խաղաղությո՞ւն է, թե՞ պարզապես դադար՝ մինչև հաջորդ պահանջը։
Ու վերջում նորից նույն հարցը.

Պատերազմ չի լինելու, որովհետև այնքան ուժե՞ղ եք, որ ոչ ոք չի համարձակվի պատերազմ սկսել, թե՞ որովհետև արդեն այնքան եք սովորել հետ քաշվել, որ պատերազմ սկսելու կարիք էլ չկա։

 

 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը  հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, թե կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղ գործընթացի առաջմղմանը,...

Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք․ «Կարճ ասած»

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դարձյալ մամուլի ասուլիս էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում․ ասուլիս էին հրավիրել նրա պատգամավոր որդին, փաստաբանը և խմբակցության ևս մեկ պատգամավոր։ Ու դարձյալ ո՛չ...

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկնա, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։ Գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով. «Դե իհարկե, կառավարող ուժը մինչ այժմ Հայաստանին հասցրել է այնպիսի վնասներ ու հարվածներ, որ գազի գինն այլեւս...

Բոլոր իրական ընդդիմադիրները պետք է համախմբվեն․ Ագնեսա Խամոյան

Քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանությունն այն հիմնական կետերից մեկն է, որի շուրջ ընդդիմադիր, գոնե իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր ուժերը պետք է համախմբվեն, և այս հարցում չի կարող լինել որևէ տարակարծություն։ Այս մասին այսօր՝...

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ուշակովն ասել է, որ նրանք մտքեր են փոխանակել Սթիվ Վիտկոֆֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիեւ կատարած այցերի վերաբերյալ։ «Ամերիկացի ներկայացուցիչների այցի...