«Հրապարակ»-ը գրում է, որ Մելիքսեթ Պողոսյանը մերժել է ՔՊ-ի՝ հոկտեմբերի 25-ին Գորիսի ընտրություններում իշխանական ցուցակը գլխավորելու առաջարկը։ Թերթի տվյալներով՝ հարցումներով նա տարածաշրջանի ամենավարկանիշային թեկնածուն է, ուստի որոշել էին նրան առաջադրել։
Ըստ աղբյուրի՝ առաջարկը եկել է Սուրեն Պապիկյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից, սակայն Պողոսյանը ասել է, թե տարիքն առել է, հավես չունի, կօգնի երիտասարդներին՝ թերեւս նկատի ունենալով քրոջ որդուն՝ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին։
Թերթը նշում է, որ նա նեղացած է իշխանությունից․ շաբաթներ առաջ ընկել էր Պապիկյանի ազատումների ալիքի տակ։ Գորիսի մասով որոշում դեռ չկա, ՔՊ-ն ուզում է քողարկված դաշինք Առուշ Առուշանյանի հետ, իսկ վերջինս բացահայտ դաշինքին դեմ է։






