Նարիշկինը հայտարարել է Եվրասիայում լայնածավալ հակամարտության վտանգի մասին

4 Սեպտեմբերի, 2026

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ամբողջ Եվրասիայի տարածքում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը իրական է և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Գրում է «Парламентская газета»-ն։

Նարիշկինը նման հայտարարությամբ հանդես է եկել սեպտեմբերի 4-ին՝ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 22-րդ նիստի ժամանակ։

«Եվրասիայի ողջ տարածքում լայնածավալ հակամարտության առաջացման ռիսկը միանգամայն իրական է, և դա լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Մեր տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները հավատում են վերահսկելի էսկալացիայի հնարավորությանը՝ «եզրագծին հավասարակշռվելու» ռազմավարությանը, որը, ըստ նրա, արևմտյան հետախուզական ծառայությունները մշակել են դեռևս նախորդ դարում», — ասել է Նարիշկինը։ Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը։

ԱՀԾ ղեկավարը նաև նշել է, որ Եվրամիությունը մինչև 2030 թվականը լայնածավալ զինված հակամարտության նախապատրաստությունն ամրագրել է իր առանցքային հայեցակարգային փաստաթղթերում, այդ թվում՝ Եվրոպայի վերազինման ծրագրում։

Նարիշկինի պնդմամբ՝ եվրոպական քաղաքական էլիտաները շարունակում են աջակցել Կիևի իշխանություններին՝ տրամադրելով ռազմական և ֆինանսական օգնություն, միաժամանակ խոչընդոտելով ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված փորձերը։

 

Նմանատիպ նյութեր

Դուք տղամա՞րդ եք, թե կին․ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել Փաշինյանի հայտարարություններին

Դուք տղամա՞րդ եք, թե կին․ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, բայց դեռևս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։...

«Ի դեպ»․ «նաղդ» անկումներ և «նիսյա» հեռանկարներ

«Ի դեպ»․ «նաղդ» անկումներ և «նիսյա» հեռանկարներ

Ի դեպ, իշխանությունները ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը ներկայացնում են որպես Հայաստանի համար նոր հնարավորություններ և եվրոպական հեռանկար բացող քայլ։ Նիկոլ Փաշինյանը ևս բազմիցս խոսել է այդ վերացական հեռանկարների մասին։ Սակայն մի կարևոր...

Իրանը ԱՄՆ բազաների դեմ հարվածներում կիրառել է ԱԲ տեխնոլոգիայով հագեցած ԱԹՍ-ներ

Իրանը ԱՄՆ բազաների դեմ հարվածներում կիրառել է ԱԲ տեխնոլոգիայով հագեցած ԱԹՍ-ներ

Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների դեմ պատասխան ավիահարվածների ժամանակ օգտագործել է բալիստիկ հրթիռներ և արհեստական ​​բանականության տեխնոլոգիայով հագեցած անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիային, փոխանցում է...

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ 2026 թվականի հուլիսի 16-ին ներս են մտել հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին...

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, իսկ 70%-ը հայտարարել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության մասին։ Այս տվյալները բխում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՖՕՄ) հարցման արդյունքներից։ Հայտնում է...