«Եթե դիմադրություն չձևավորվի, Նիկոլ Փաշինյանն անելու է այն, ինչ պլանավորել է․ իսկ դա նշանակում է Հայաստանի պետականության վերջնական փլուզում։ Այն, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում, և այն, ինչ պետք է տեղի ունենա, ամեն ինչ հասնելու է անդառնալի կետի, որն այլևս վերադարձնել հնարավոր չէ։
Հետևաբար, դա անխուսափելի է, նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է թելադրում, որ պետք է տեղի ունենա լայն կոնսոլիդացիա կարևոր, առաջնահերթ օրակարգերի շուրջ։ Կան խոսակցություններ, քննարկումներ, հանդիպումներ․ սա նոր չէ, ինչ-որ հատուկ բան չէ, բայց դեռ վերջնական արդյունք չկա։ Հույս ունեմ՝ ամեն դեպքում քաղաքական դաշտը, առողջ ուժերն այդ ուղղությամբ են նայում, և կոնկրետ արդյունքներ կունենանք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





