Սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյան

1 Սեպտեմբերի, 2026

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․ ««Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն այս տարվա սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր։

Նշեմ նաև, որ սեպտեմբերի 2-5–ն ընկած ժամանակահատվածում հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-7, Հանրապետության մյուս մարզերում, այդ թվում նաև Երևանում՝ 4-5 աստիճանով»։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

Բիշքեկում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները։ Գրում է Ermenihaber.am-ը։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես...

ՇՀԿ երկրների ղեկավարները Բիշքեկում 28 փաստաթուղթ են ստորագրել

ՇՀԿ երկրների ղեկավարները Բիշքեկում 28 փաստաթուղթ են ստորագրել

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկի գագաթնաժողովում ստորագրել են 28 միջազգային համաձայնագիր։ Հիմնական փաստաթղթերի թվում է կազմակերպության 25-ամյակին նվիրված Բիշքեկի հռչակագիրը։ Հանդիպման մասնակիցները նաև ընդունել են ՇՀԿ...

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։ «Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է, նոր ուսումնական տարվա սկիզբը, նոր նպատակների ու երազանքների ճանապարհի առաջին օրը։ Այս օրը հազարավոր երեխաներ ու երիտասարդներ առաջին...

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

ԱԳՆ-ից հայտնում են Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ: «Էջում կարող եք...

Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- նշում են պաշտպանության...