Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»

1 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.  Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը և Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի հարցը: «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», – լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան մեր աղբյուրները նշում են, որ այսօր կայանալիք հանդիպումը, մեղմ ասած, բավական թեժ է ընթանալու: Ըստ տեղեկությունների, այսօր Փաշինյանի առջև կարող է դրվել որոշակի ուլտիմատումային էլեմենտներ պարունակող «փաթեթ», այն է՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկվելու է վերջնական որոշում կայացնել. կա՛մ հրապարակային հրաժարվել ԵՄ անդամակցության նպատակներից, կա՛մ տեղում հայտարարել հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Միջանկյալ լուծումներն, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմի համար ընդունելի չեն:

Մեր ունեցած տեղեկություններով, հակառակ դեպքում հետևելու են կոնկրետ քայլեր, որոնք կներկայացվեն Փաշինյանին: Ի մասնավորի, առաջին փուլում նախատեսվում է ՌԴ-ում ապրող ու աշխատող մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիների արտաքսում (թե ինչու հենց 170 հազար, մեր աղբյուրները չեն մանրամասնում), հիմնավորապես արգելանք է դրվելու տրանսպորտային բոլոր, այդ թվում և հատկապես՝ օդային հաղորդակցությունների վրա, և այդ արգելանքի զարտուղի շրջանցման նույնիսկ որևէ փորձ խիստ քրեաիրավական հետևանքներ է ունենալու: Արգելանք է դրվելու նաև Ռուսաստանից Հայաստան դրամական տրանսֆերտների վրա: Մյուս փուլով հետևելու են էներգակիրների, մասնավորաբար գազի թանկացումները:

Մի խոսքով, այսօր լուրջ երկընտրանքի առջև է լինելու Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Մայր Աթոռ չայցելելը ցավալի և դատապարտելի է․ Հայր Ասողիկ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Մայր Աթոռ չայցելելը ցավալի և դատապարտելի է․ Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը իր վրդովմունքն է արտահայտել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար, սակայն ոչ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։...

Դավիթաշենում անչափահասները հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը

Դավիթաշենում անչափահասները հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ռիբոկ» սպորտային ակումբի տարածքում...

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ Մասնավորապես՝ ✅Արարատի մարզի Արտաշատ, ✅Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,...

Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան

Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․ «Մտածում էի նոյեմբերի 9-ին ընդառաջ արդյո՞ք ինչ-որ ուրախ անասունություն կմոգոնեն ու չսխալվեցի։ Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլացին նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով, որտեղ 100 դինոզավր վազելու են մեկ միլիոն դրամանոց...

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

«Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ հայտնելով, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են քննարկել և...