Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

31 Օգոստոսի, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է.

«Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞յն են, որ երկիրը վերսկսի «եվրաինտեգրման» գործընթացը, թե՞ շարունակի զով ապրել այս գլոբալ տաքացող աշխարհում: Հետաքրքրական է, որ հանրաքվեում դրական արդյունքը դեռևս չէր նշանակելու, որ իսլանդացիները հավանություն էին տվել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուն։ Սա ուղղակի նշանակելու էր, որ իսլանդացիները համաձայն էին բանակցությունների վերսկսմանը, իսկ անդամակցության հայտը պետք է հաստատվեր երկրորդ հանրաքվեով։

ՆԱՏՕ-ի, Եվրոպայի տնտեսական գոտու համաձայնագրի (European Economic Area agreement – EEA) և Շենգենի համաձայնագրի անդամ Իսլանդիան ԵՄ անդամության հայտ էր ներկայացրել հեռավոր 2009 թվականին՝ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո, որը ծանր տնտեսական հետևանքներ էր ունեցել երկրի համար։ 2013 թվականին Իսլանդիայի եվրասկեպտիկ իշխանությունները դադարեցրեցին անդամակցության բանակցությունները։ Հիմնական պատճառը տնտեսական ռիսկերն էին․ իսլանդացիները մտահոգված էին, որ ԵՄ անդամ դառնալով իրենք կկորցնեն հյուսիսային ծովերում իրենց ձկնորսական տարածքների նկատմամբ վերահսկողությունը։

Իսլանդիայի ներկա կառավարությունը ԵՄ անդամակցությունը հիմնավորում էր առևտրային պատերազմներից խուսափելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Արկտիկայում ռազմա-քաղաքական դիմակայությամբ։ «Ոչի» կողմնակիցների համար առաջնայինը տնտեսական հարցրեն են, հիմնականում՝ ձկնորսությունից ստացվող եկամուտների հնարավոր կորուստը։ Ինչևէ, հանրաքվեից հետո Իսլանդիան ԵՄ հետ հարաբերությունները կշարունակի կառուցել Եվրոպայի տնտեսական գոտու համաձայնագրի հիման վրա։

Ինչու՞ որոշեցի անդրադառնալ հեռու հեռավոր Իսլանդիայի հանրաքվեին։ Անցյալ շաբաթ Ազգային ժողովում ՔՊ-ական մեծամասնությունն անցակացրեց կառավարության ներկայացրած 2026-31 թթ․ ծրագիրը։ Եվրոպական քաղաքականության վերաբերյալ ծրագրում նշված էր, որ Հայաստանն իր հարաբերությունները կառուցելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի «լիարժեք և արդյունավետ կիրարկման հիման վրա»։ 2025 թվականի «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մաիսն» օրենքի հիման վրա էլ Հայաստանի ժողովրդավարության, օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշները համապատասխանեցվելու էին ԵՄ չափանիշներին։ Սակայն, հետաքրքիրը ԱԺ-ում ծրագրի քննարկումն էր։ Քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կառավարությունը կարող է ԵՄ-ին «անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնել»։ Թվում էր, թե այս հայտարարությունը պետք է Բրյուսելում բուռն ոգևորություն առաջացներ։ Սակայն, արձագանքն ավելի քան համեստ էր։ Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամմերտը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին երբեք այսքան մոտ չի եղել ինչպես այժմ, իսկ ԵՄ անդամակցությունը արժանիքների վրա հիմնված (merit based) երկար գործընթաց է։ Ու վերջ, ոչ մի ողջունել, ոչ մի խրախուսել, ոչ մի խոստում ժողովրդավարության բաստիոնից եկած դիմումն արտահերթ քննարկել ու ընթացք տալ․․․․ Թերևս տեղին է հիշել ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտնի հայտարարությունը․ «ԵՄ ընդլայնումը չի նշականում ավելի շատ քառակուսի կիլոմետր կամ ավելի շատ մարդիկ, այլ խաղաղության, ազատության ու բարեկեցության ապահովում»։

Կառավարության ծրագիրը դեռ չընդունված կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը։ Ահա այսպիսի ժողովրդավարություն․․․․»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...