Քոչարյանի կալանավորումը և Բաքվի պահանջը․․ Ալիևը բացեց խաղաքարտերը. politik.am

31 Օգոստոսի, 2026

Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական բնույթ ունեն, իսկ նրա կալանավորումը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։ Գրում է politik.am-ը:

Այս թեմային անդրադառնալիս մենք արդեն արձանագրել էինք, որ կատարվողը միայն ներքաղաքական գործընթաց չէ։ Քոչարյանի հետապնդման շուրջ զարգացումները ձեռք են բերել նաև աշխարհաքաղաքական երանգ և դուրս եկել Հայաստանի ներքին քաղաքականության սահմաններից։

Մենք խոսել էինք նաև ռուսական կողմի արձագանքի մասին՝ ընդգծելով, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը պետք է դիտարկել նաև հայ-ռուսական հարաբերությունների լարման ընդհանուր համատեքստում։

Այսօր, սակայն, ի հայտ է գալիս ևս մեկ ուշագրավ հանգամանք․ Քոչարյանի կալանավորումը բացահայտորեն ողջունվում և շահարկվում է ադրբեջանական շրջանակներում։ Ավելին՝ այնտեղից արդեն հնչում են հայտարարություններ, որոնցում Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը կապվում է Բաքվի քաղաքական պահանջների հետ։

Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո ադրբեջանցի դիվանագետ, Վրաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Նամիկ Ալիևը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Բաքու արտահանձնումը պետք է դառնա հայ ժողովրդի նկատմամբ «կոլեկտիվ պատասխանատվությունը» վերացնելու նախապայման։

Այս հայտարարությունը չափազանց խոսուն է։

Ստացվում է՝ այն պահին, երբ Հայաստանում Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ներկայացվում է իբրև ապօրինի գույքի վերաբերյալ զուտ իրավական գործընթաց, Ադրբեջանում արդեն քննարկում են հաջորդ քայլը՝ Հայաստանի նախկին նախագահին Բաքվին հանձնելու հնարավորությունը։

Եվ հենց այստեղ է, որ գործընթացը ստանում է բոլորովին այլ քաղաքական իմաստ։

Եթե Հայաստանի ներսում սկսված քրեական հետապնդումը Բաքվում ընկալվում է որպես հնարավորություն՝ հասնելու Ռոբերտ Քոչարյանի արտահանձնմանը և նրա նկատմամբ արդեն ադրբեջանական «արդարադատություն» իրականացնելու հեռանկարին, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ քաղաքական շահերին է իրականում ծառայում այս գործընթացը։

Պատահական չէ նաև հենց Քոչարյանի անձի նկատմամբ Բաքվի նման վերաբերմունքը։ Ադրբեջանի համար նա պարզապես Հայաստանի նախկին նախագահ չէ։ Նա Արցախի ազատագրական պայքարի առանցքային քաղաքական դեմքերից է, պատերազմի և հետագա բանակցային շրջանի այն գործիչներից մեկը, որի անունը Բաքվում տասնամյակներ շարունակ կապել են հայկական հաղթանակի հետ։

Հետևաբար այսօր արդեն հնարավոր չէ Քոչարյանի նկատմամբ կատարվողը դիտարկել միայն «ապօրինի գույքի» վերաբերյալ քրեական գործի նեղ շրջանակում։ Երբ նույն գործընթացի շարունակության մասին Բաքվից հնչում է Հայաստանի նախկին նախագահին Ադրբեջանին հանձնելու պահանջ, քաղաքական ենթատեքստը դառնում է առավել քան ակնհայտ։

Եվ սա է ամենավտանգավոր հարցը․ Հայաստանի ներսում իրականացվող գործընթացը որտե՞ղ է ավարտվում, և որտե՞ղ են սկսվում Ադրբեջանի քաղաքական ցանկությունները։

Նմանատիպ նյութեր

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...