Արագածոտնի մարզում փորձել են քաղաքացու առևանգել. Շամշյան

31 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 27-ին  Արագածոտնի մարզում կանխել են քաղաքացու առևանգումը, ում, ըստ տեղեկությունների, պետք է սպանեին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այդ օրը ժամը 23:40-ի սահմաններում Ապարանում Պարեկային ծառայության կարգախումբը նկատել է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին անկանոն երթևեկող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Պարեկները կանգնեցրել են նշված ավտոմեքենան, երբ մոտեցել են, վարորդը փորձել է շարժիչը միացնել, որպեսզի դիմի փախուստի, սակայն պարեկներից մեկը կարողացել է կանխել նրա փախուստը՝ ձեռքը մտցնելով ավտոմեքենայի մեջ, անջատելով ավտոմեքենան ու հանելով բանալին։

Օգնության հասած գործընկերների օգնությամբ նշված ավտոմեքենան ու այնտեղ գտնվող անձինք տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին։

Կայքի տեղեկություններով վարորդը եղել է Արագածոտնի մարզի բնակիչ  44-ամյա Ֆրունզե Կ.-ն, իսկ ուղևորները եղել են  Շիրակի մարզի բնակիչ 44-ամյա Միքայել Մ.-ն, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Աննա Կ.-ն և Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Վարդան Ս.-ն։

Ըստ կայքի՝ նշված անձինք Միքայել Մ.-ին առևանգել են Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասից և մտադրություն են ունեցել Միքայել Մ.-ի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չեն կարողացել հասցնել ավարտին։

Ավտոմեքենայում նրանց հետ ևս մեկ հոգի է եղել, ում հաջողվել է դիմել փախուստի, իսկ Միքայել Մ.-ին առևանգել են, քանի որ նա գումարային պարտք ու պահանջի խնդիր է ունեցել առևանգողներից Ֆրունզե Կ.-ի հետ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում «մարդու առևանգում» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած անձի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...