Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի վարած քաղաքականության արդյունքն է, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Կատարի վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է Իրանի դեմ հարձակումների, ծովային շրջափակման և տնտեսական ճնշման ուժեղացման մեջ։
Արաղչին նաև կոչ է արել Պարսից ծոցի երկրներին իրենց տարածքն ու հնարավորությունները չտրամադրել Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումների իրականացման և պատժամիջոցների կիրառման համար։
Նրա խոսքով՝ Թեհրանը կօգտագործի բոլոր հասանելի միջոցները՝ իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը պաշտպանելու համար։
Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին ընդգծել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։
Ավելի վաղ X-ի իր էջում նա գրել է. «ԱՄՆ-ն պետք է վստահություն ձևավորի, հարգանքով երկխոսի, ճանաչի մեր իրավունքները և հավատարիմ մնա ստանձնած պարտավորություններին»,- գրել է նա X-ի իր էջում։
Պաշտոնյան նաև հայտարարել է, որ դիվանագիտությունը ճիշտ ուղի վերադարձնելը «անհնար չէ»։ Նրա խոսքով՝ դրա համար ԱՄՆ-ն պետք է հասկանա մի պարզ բան, որ ճնշումը չի գործում։






