Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան

27 Օգոստոսի, 2026

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը գրել է.

«Հերոսական անցյալով ժողովու՞րդ… Նորից հիշեցի Ա.Ի. Սոլժենիցինին, ով լավագույնս տիրապետում էր մեր պատմությանն ու խորը ակնածանք ուներ մեր ազգի նկատմամբ եւ Պետերբուրգում, մի հանդիպման ժամանակ, պատմական վկայակոչումներով բավականին փաստարկված ապացուցում էր, որ մենք պարտվել ենք ո’չ թե թուրքին, պարսիկին, սելջուկին, ռուսին, եվրոպաներին, այլ ինքներս մեզ՝ մեր ներքին թշնամուն…

Մեր այսօրն այդ ճշմարտության աղմկոտ ապացույցներից է։

Նժդեհն է ժամանակին ճշգրիտ ձեւակերպել մեր հավաքական կերպարի ինչպիսին լինելը՝

«Ապերախտ ժողովուրդ:

Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին…

Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը…

Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ…

Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ…»»

 

Նմանատիպ նյութեր

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել։ Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր  «Փաստինֆո», ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։ Նշենք՝ արդեն շուրջ չորս ժամ է, ինչ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրությունը։ ՍԴ...

Ի՞նչ տեսանյութ էր ցուցադրում Բագրատ Միկոյանն այսօրվա ասուլիսում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի ասուլիսում ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում...

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային...

Ֆիդանը մեկնել է Բաքու

Ֆիդանը մեկնել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։ Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։...

Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործը համարվում «Աշխարհաքաղաքական N1»․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 18-րդ օրը, որոշ չափով բացահայտվեց պատերազմի դաշտում մեր կորուստների մասին։ Ուղերձով հանդես եկավ մարդամեկը․ նախ դարձյալ գլուխ գովաց, թե ինչպես հուլիսյան մարտերի ժամանակ է ասել, որ Ադրբեջանը...