Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան

27 Օգոստոսի, 2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է ⏰2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15), դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները:

Հիշեցնում եմ, որ ըստ մեղադրանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։
Հետևաբար դատարանի առջև դրված առաջին և հիմնական իրավական հարցը պետք է լինի հետևյալը. կարո՞ղ է արդյոք եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը՝ որպես ինքնուրույն հոգևոր-կանոնական ակտ ինքնին ճանաչվել քրեորեն պատժելի «խոչընդոտում»։
Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները պետության համար սահմանում են ոչ միայն ընդհանուր չեզոքության պահանջ, այլև ուղղակի պարտականություն՝ չմտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարման ու կանոնական կյանքի ոլորտ։
Եպիսկոպոսի ձեռնադրությունը, նրա հոգևոր կարգավիճակի պահպանումը, կարգապահական պատասխանատվությունը և կարգալուծումը հենց այդ ներքին կյանքի առանցքային տարրերն են։
Պետությունը չի ձեռնադրում եպիսկոպոս։
Պետությունը չի շնորհում եպիսկոպոսական աստիճան։
Պետությունը չի որոշում հոգևորականի վարքագծի՝ Եկեղեցու կանոններին համապատասխանությունը։
Հետևաբար պետությունը չի կարող նաև որոշել, որ կոնկրետ անձը, անկախ Եկեղեցու բարձրագույն կանոնական իշխանության որոշումից, պետք է շարունակի համարվել եպիսկոպոս, թե՝ ոչ։
Երբ պետությունը կարգալույծ հռչակելու տնօրինությունն ինքնին կապում է աշխարհիկ դատական ակտի խոչընդոտման հետ, ապա պետությունն իրեն է վերապահում հոգևոր կարգավիճակի վերջնական որոշման իրավասությունը։ Այսինքն, միջամտում և քննարկման առարկա է դարձնում հոգևոր տնօրինության բովանդակությունը: Դա արգելված միջամտության ուղղակի օրինակ է։ Սույն գործով միջամտության աստիճանը առավել բարձր է, քանի որ կիրառվում է քրեական պատասխանատվության սպառնալիք»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Քոչարյանի կալանավորումը՝ Բաքվի աչքերով․ հարված ընդդիմությանը, Ռուսաստանին և ճանապարհ դեպի նոր Սահմանադրություն

Քոչարյանի կալանավորումը՝ Բաքվի աչքերով․ հարված ընդդիմությանը, Ռուսաստանին և ճանապարհ դեպի նոր Սահմանադրություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանավորումը ակտիվորեն քննարկվում էԱդրբեջանում։ Ընդ որում, ուշագրավ է ոչ միայն այն, թե ինչպես են Բաքվում գնահատում բուն իրադարձությունները, այլև այն, թե քաղաքական ինչ բացատրություն են տալիս դրանց պետականամետ ալիքների...

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 33 պատգամավոր։ Նախագծով առաջարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի...

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները վկայում են, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները վտանգավոր...

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի...

Իրանն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է «մաքուր պարոդիա»

Իրանն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է «մաքուր պարոդիա»

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն անվանել է «մաքուր պարոդիա»՝ քննադատելով երկրի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների փաթեթը։ «Վաշինգտոնը դիմում է Բահրեյնին՝ մի երկրի, որը գործնականում էական տնտեսական կապեր չունի Իրանի հետ, որպեսզի...