Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

25 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։

Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ Ձորաղբյուրում առանձնատուն է կառուցում։ Անդրադառնալով կառուցմանն ուղղված ֆինանսական միջոցներին՝ նշեց, որ կառուցապատման վարկ է վերցրել։ Մենք ուսումնասիրեցինք Սարգսյանի տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը, ինչից պարզ դարձավ, որ այն հողամասը, որի վրա կառուցվում է առանձնատունը, նա գնել է 2023 թ. հոկտեմբերի 27-ին՝ 12.5 մլն դրամով։ Նրա վարկի մնացորդային գումարը կազմում է 24 մլն 733 հազար 981 դրամ։ Եվս մեկ հիպոթեքային վարկ ունի, սակայն այս բնակարանը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 2013-ին։ Հիպոթեքի մնացորդը 3 մլն 435 հազար 35 ռուբլի է։ Երկու հիպոթեքային վարկ վճարող Կարեն Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 722 հազար 670 դրամ, որից 1 մլն 194 հազար 59 դրամը գոյացել է եկամտահարկի հետվերադարձից, մնացածը՝ աշխատավարձից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 900 հազար ռուբլի եւ 2.7 մլն դրամ, բանկային հաշիվների վրա եղել է 3.7 մլն դրամ։ Նրա կինը՝ Նելլի Խաչատրյանը, նախորդ տարի 3 մլն 720 հազար դրամով ձեռք է բերել Kia մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ. արտադրության։

Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 643 հազար 489 դրամ։ Թեեւ Կարեն Սարգսյանի կնոջ աշխատավայրի վերաբերյալ տվյալներ չկան հայտարարագրում, սակայն նա 4 մլն 317 հազար 156 դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է Կենտրոնական բանկից, եւ 1 մլն 728 հազար 800 դրամ վարկի մնացորդ։ Դուստրն ուսանող է, 2025-ին նրա ուսման համար վճարվել է 2.1 մլն դրամ գումար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա. պատրաստ ենք աջակցել. Զելենսկի

Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա. պատրաստ ենք աջակցել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «անկեղծ երախտագիտություն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորանքների համար։ «Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի Անկախության օրվա...

Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին․ Ագնեսա Խամոյան

Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հյուրընկալության նոր ստանդարտ՝ երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին։ «ԲԱՐԻ...

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ. սա կարևոր քայլ է. Մարկուս Լամերտ

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ. սա կարևոր քայլ է. Մարկուս Լամերտ

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ օրենքի ընդունումը անվանել է «խորհրդանշական քայլ»՝ ընդգծելով, որ գործընթացը սկսելու համար Երևանը պետք է ներկայացնի անդամակցության պաշտոնական դիմում, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ...

Եռապատերազմի կուսակցություն եք դուք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին 

«Մի քանի ժամ երեկ և այսօր մենք ըմբոշխնեցինք Ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստերը, վերահիշեցինք ամբողջ հինգ տարվա խոսելաոճը, գործելաոճը և, ասեմ, որևէ որակական բան չլսեցինք կառավարության ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը դա իրապես...

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները. հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: «Աշխատանքային խումբը քննարկել է երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին...