Մեծամորի ԱԷԿ-ի սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է․ Զախարովա

22 Օգոստոսի, 2026

Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի կողմից իբր սպառնացող անվտանգության սպառնալիքների մասին արտահոսքերը դիտարկում է որպես հայ-ռուսական հարաբերություններում էներգետիկայի ոլորտում պառակտում մտցնելու և տարածաշրջանի համար դեստրուկտիվ արևմտյան նախագծերն ու տեխնոլոգիաները առաջ մղելու փորձ, որոնք անվտանգության առումով զգալիորեն զիջում են ռուսականներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

Ավելի վաղ արտասահմանյան մամուլում հայտարարություններ էին հայտնվել Հայաստանում գործող կայանից իբր բխող և դրա անվտանգությանը վերաբերող սպառնալիքների մասին։ Մասնավորապես, պնդվում էր, որ Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար և պետք է փակվի։

«Նման արտահոսքերը մենք դիտարկում ենք որպես հայ-ռուսական համագործակցության մեջ պառակտում մտցնելու և տվյալ ճյուղում Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձեր», — ընդգծել է դիվանագետը։ — «Բացի այդ, դրանք դիտվում են որպես տարածաշրջանի համար իսկապես դեստրուկտիվ արևմտյան նախագծերի ու տեխնոլոգիաների առաջմղմանը նպաստելու միջոց, ընդ որում՝ այնպիսիք, որոնք զգալիորեն զիջում են ռուսականներին, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից»։

Դիվանագետն հավելել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կհանգեցնի միայն այլ երկրներից Հայաստանի էներգետիկ կախվածության ուժեղացմանը։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու...

Այս 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ դատարաններ․ Արամ Վարդևանյան

Այս 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ դատարաններ․ Արամ Վարդևանյան

Ժողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը: Վերջին 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ դատարաններ: Այս մասին Աժ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևյանը։...

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։32-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։...

«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան

«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես առանձնահատուկ հակակրանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր այս կամ այն տարածքի մասին ասում են. - «Դա ե՞րբ ա մերը եղել»: Այս հարցադրումն անողներին ես ավելի վատ եմ վերաբերվում, քան թշնամուն, ով բացահայտ թշնամի է։ Ես տեսել...

ՔՊ-ի իշխանությունը նախընտրում է վառելիքը ձեռք բերել նախկին հանրապետական պատգամավորի ընտանեկան ընկերությունից․ «Փաստինֆո»

ՔՊ-ի իշխանությունը նախընտրում է վառելիքը ձեռք բերել նախկին հանրապետական պատգամավորի ընտանեկան ընկերությունից․ «Փաստինֆո»

ՔՊ-ի իշխանության օրոք սեփական հայեցողությամբ գնումները, այն է՝ մեկ աղբյուրից իրականացվող գնումները, շարունակվում են։ ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲ ընկերությունը երկու պայմանագրով 11 միլիոն 797 հազար 830 դրամ է հատկացրել մետաղական ցանցից ցանկապատ և հեղուկ պրոպան գազ ձեռք բերելու...