Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգևավճարներից․ «Հրապարակ»

22 Օգոստոսի, 2026

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ մարզպետի աշխատակազմի ստացած պարգեւավճարների եւ մարզի սոցիալապես անապահովներին 2025 եւ 2026 թվականների նշված ժամանակահատվածում ցուցաբերված դրամական աջակցության չափերի մասին։

Մարզպետի աշխատակազմի պատասխանը տեղադրում եմ առանց խմբագրման․ «2026թ․ ընթացքում՝ հուլիսի 15-ի դրությամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 22 մլն 348 հազար 400 ՀՀ դրամ՝ պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տնտեսագիտական դասակարգման 4112 հոդվածով եւ 31 մլն 100 հազար 918 ՀՀ դրամ պարգեւավճար՝ քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում տնտեսագիտական դասակարգման 4113 հոդվածով։ 2026թ․ ընթացքում՝ հուլիսի 15-ի դրությամբ, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ դիմում է ներկայացրել 548 քաղաքացի, որից 267 սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքների մարզպետի աշխատակազմի «Այլ նպաստներ բյուջեից» տրամադրվել է 7 մլն 640 հազար ՀՀ դրամ։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում սոցիալական աջակցություն ստանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ դիմում ներկայացրած 645 քաղաքացիներից 573 սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքների տրամադրվել է 15 մլն 355 հազար ՀՀ դրամ»։

Համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը կես տարում ընդհանուր ավելի քան 53 միլիոն դրամ պարգեւավճարներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ է ստացել, իսկ մարզի սոցիալապես անապահով 267 քաղաքացի ստացել է դրանից մոտ 7,5 անգամ պակաս՝ 7 միլիոն 640 հազար դրամ աջակցություն: Ուշագրավ է, որ անցած մեկ տարում, նույն ժամանակահատվածում, մարզի կարիքավորներին տրված դրամական աջակցության գումարը կրկնակի նվազել է՝ 15 միլիոն 355 հազար դրամից հասնելով 7 միլիոն 640 հազար դրամի։

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ օրաթերթ»-ում։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

Ի դեպ, եթե Շաքի գյուղի բնակչուհին չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկաններին, ապա ոչինչ էլ չէր լինի։ Նման կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեք մի քանի պարզ օրինակով հասկանանք, թե ինչ կլիներ, եթե կինն իսկապես հետևեր Փաշինյանի հորդորին։ Ինչպի՞ն է նրա օրոք...

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։ Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս...

Հայաստանն արտահանման գծով արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է կրել․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանն արտահանման գծով արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է կրել․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանն արտահանման ոլորտում արդեն 1 միլիարդ դոլարի կորուստ է կրել անխոհեմ վարքագծի պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Ըստ նրա գնահատականի՝ կորուստների մեծ մասը բաժին է ընկել գյուղմթերքի...

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ: «Սիրելի՛ էջմիածինցիներ, շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Էջմիածնի՝ մեր հոգևոր մայրաքաղաքի...