ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի ու Հայաստանի հետ։
«Ես կասեի, որ մենք պետք է թողնենք դա նրանց խղճին, բայց չենք թողնի: Մենք անպայման կդիմենք նրանց խղճին, բայց չենք ձևացնի, թե չենք նկատում այս ամենը: Որովհետև նրանք պետք է լիովին գիտակցեն նման քաղաքականության հետ կապված ռիսկերը, այդ թվում՝ մեր երկրի հետ հարաբերությունների համատեքստում»,-ասել է Զարարովան։






