Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

19 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական բանակի գործող զինծառայողներին, որ նրանք մեկնեն ռազմաճակատ եւ բարձր վարձատրության դիմաց կռվեն օտար հողում:

Թեկնածուներ ընտրելու հարցում, մեզ հասած տեղեկություններով, Ռուսաստանին որոշակի ծառայություններ են մատուցում նաեւ Խորհրդային Միությունից ժամանակին Հայաստան եկած որոշ սպաներ, որոնք դեռ շարունակում են աշխատել պաշտպանության համակարգում: Նրանց աշխատանքը, բնականաբար, «վարձատրվում» է: Ընտրությունը կատարվում է ե՛ւ վետերանների, ե՛ւ պահեստազորի զինծառայողների թվից: Հավաքագրմանը մասնակցում են նաեւ ռուսական բանակի «հայկական գումարտակի» ներկայացուցիչները։

Ուկրաինական կողմը մի փոքր այլ կերպ է աշխատում` կամավորներ ներգրավում է էթնիկ հայերից, որոնք ապրում են Ուկրաինայում: Հայաստանում էլ են կռվող տղերք փնտրում։ Այս հարցում կարեւոր դերակատարում ունեն Ուկրաինայի ազգային գվարդիայի 23-րդ`«Խարտիա» գնդի հրամանատար Համլետ Ավագյանը եւ մի խումբ հայազգի սպաներ, որոնք Հայաստանում իրենց կապերն են օգտագործում՝ կամավորների հավաքագրման համար։ 2026 թվականի մարտից ի վեր, մեր տեղեկություններով, 10 անձ է հավաքագրվել ուկրաինական ճակատի համար։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը տեղեկացված է այս մասին, նա ուժայիններին հրահանգել է հնարավորինս ընդարձակ տեղեկատվություն տրամադրել իրեն, բայց որեւէ կերպ չմիջամտել այդ գործընթացներին: Հնարավոր է, որ այդ տեղեկատվությունը հետագայում օգտագործվի նշված երկրների հետ հարաբերությունների «կարգավորման» ժամանակ:

Նմանատիպ նյութեր

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...