«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

17 Օգոստոսի, 2026

Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։

«Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։ Գյուղացին էսօր «պոլնի» խնդրի տակ ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։

Գյուղացիների հետ հանդիպման եկած Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը «կաշվից դուրս էր գալիս» բողոքող գյուղացիներին համոզելու, որ կառավարությունը, մարզպետը գիշեր-ցերեկ ամեն ինչ անում են իրենց խնդիրները լուծելու, և որ ամեն ինչ շատ ճիշտ է արվում։ Ավելին` նա նշեց, թե մթերքի հարցը որոշ անձինք փորձում են քաղաքական թեմա դարձնել, ինչին հավաքվածները դեմ արտահայտվեցին։

Գյուղացիներից մեկը շեշտեց, որ իրենք երեկ էլ են եղել մարզպետարանում, մինչ այս պահն իրենց հարցին լուծում չի տրվել, որևէ առաջարկ չի արվել, իրենք էլ այս քայլին են դիմել, և եթե այսօր էլ իրենց խնդիրը չլուծվի, վաղն ամբողջ գյուղով են ճանապարհ փակելու։

Նմանատիպ նյութեր

Դուք ռիսկի է ենթարկվում մի ամբողջ սերնդի կրթության որակը․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետև դրանք թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ օրենսդրական անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան»...

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը։ 2023-ից մինչև 2025-ի հունիս ամիսը Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր, իսկ 2020–2023 թվականներին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Հովհաննիսյանը փոխարինելու...

Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները

Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները

Թավրիզ–Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո հինգշաբթի օրվանից կվերականգնվեն։ Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից։ Թավրիզում «Աֆթաբ Նյուզ»-ին տված հարցազրույցում Արևելյան Ատրպատականի օդանավակայանների գլխավոր տնօրեն...

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 միլիոն 372,1 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,09%-ը։ Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ...

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով կա կալանավորված

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով կա կալանավորված

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքով վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ...