Օգոստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի ծննդյան 70-ամյակը:
-Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը եւ կուսակցական կյանքին: Իմ գործը գիտությունն էր: Սակայն, 1988 թ. հայ ժողովուրդը որոշեց, որ բարձր ատյաններ դիմելու միջոցով կարող է հասնել պատմական արդարության: Ես հասկանում էի, որ դա հարցի լուծում չէ, եւ սկսեցի միջոցներ փնտրել անխուսափելին`այսինքն` պատերազմը, դիմավորելու համար: Այդ որոնումների մեջ հանդիպեցի մի կուսակցության, որը կազմակերպչական առումով ավելի լավ էր պատրաստ այն իրողություններին, որոնք սպասում էին մեզ, եւ ինչն այն ժամանակ շատերի կողմից չէր գիտակցվում: Իսկ ցեղական գաղափարական ժառանգությունը պարզապես օգնեց գտնելու Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը` ՀՅԴ միջոցով:
3 տարի կալանքի տակ․
Դարձա շատ ավելի հանդուրժող մարդկանց թուլությունների նկատմամբ: Դա ինձ իմաստություն տվեց: Եվ փոքր մանրուքներ, օրինակ` թողեցի ծխելը, սովորեցի անգլերեն: Բայց, իհարկե, վնասն ավելի մեծ էր: Կար մի նպատակ` միասնական, անկախ եւ ազատ Հայաստան տեսնել, եւ այդ պատճառով մեզ համար չկային հստակ սահմաններ Ղարաբաղյան պայքարի եւ բանտում պայքարելու միջեւ: Մեկը կարելի է համարել մյուսի շարունակությունը:
Եթե տեսնեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան:
Կասեի, որ ոչ շատ արագ եւ ոչ հեշտությամբ, սակայն հավատացի եւ հավատում եմ նրա գոյությանը եւ այն բանին, որ աշխարհը ստեղծվել է իր կողմից: Անգամ իմ մասնագիտությունը, որը, կարծես թե, պիտի շեղեր ինձ այդ հավատքից, շատ հստակ հաստատում է իր գոյությունը:
Հատված՝ «Մեդիամաքս»-ի Վահան Հովհաննիսյանի հետ զրույցից։






