Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

14 Օգոստոսի, 2026

Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան, 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 14-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին կեսօրից հետո, 15-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին հյուսիսարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 14-19-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը․ դատական նիստ է նշանակվել

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը․ դատական նիստ է նշանակվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ yerevan.today–ին Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Նշենք, որ գործն ի...

Ադրբեջանից Հայաստան մինչ օրս արտահանվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան մինչ օրս արտահանվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել է ցորենի հերթական խմբաքանակը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախօրեին «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բիլյաջարի» կայարանից դեպի «Բյոյուք-Քյասիկ» կայարան է ուղարկվել վեց վագոնից բաղկացած գնացք՝ 420...

Վեհափառ Հայրապետն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասին

Վեհափառ Հայրապետն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասին

Օգոստոսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին։ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանն իր երախտագիտությունը հայտնեց...

Իսկ ո՞րն է այսօրվա կառավարիչների վերաբերմունքը. մեկ բառով` անարգանք, անարգանք մեր նաhատակների և նրանց ընտանիքների հանդեպ. Բագրատ Սրբազան

Իսկ ո՞րն է այսօրվա կառավարիչների վերաբերմունքը. մեկ բառով` անարգանք, անարգանք մեր նաhատակների և նրանց ընտանիքների հանդեպ. Բագրատ Սրբազան

«Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով, լծակներով, եղանակներով մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների, նահատակների անունն ու պատիվը թե՛ անհատական, և թե՛ հավաքական իմաստով` որպես այն փաղանգը, որի արյան գինն է պետության գոյությունը»,- իր հոդվածում...

Արդյունքում Արցախը թշնամու երախում է՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների․ Արման Աբովյան

Արդյունքում Արցախը թշնամու երախում է՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ, երբ լսեցի Փաշինյանի ծաղրական մեկնաբանություններն այն կանխատեսումների վերաբերյալ, թե երկիրը գլորվում է դեպի անդունդ, իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը զարգանում է ամենավտանգավոր սցենարով՝ ինձ մոտ...