Արմեն Գրիգորյանի ունեցվածքը` պաշտոնը լքելուց հետո․ «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2026

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2018թ-ին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել։ Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, գնել է 2020թ․ հուլիսին։

Գրիգորյանը ունի նաև «Տոյոտա մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ․ արտադրության, որը գնել է 2023թ-ի հունիսին։ Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 7 մլն 797 հազար 118 դրամ գումար։ Եկամուտները կազմել են 36 մլն 542 հազար 342 դրամ, որից 31 մլն 22 հազար 387 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 5 մլն 519 հազար 955 դրամը՝ եկամտահարկի վերադարձից։

Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 44 մլն 349 հազար դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված 8.6 մլն դրամ վճարում է արել, գրում է «Հրապարակ»-ը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ. Սամվել դպիր

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ. Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՄԵ՞ՐԳԻ ՀԱՄԱՐ Է։ Սեպտեմբերի 27-ի համերգը պարզապես կարծիքների մակարդակում չմնաց. Հ1-ն այսօր պաշտոնապես ընդունեց, որ դրա հեռարձակումը «սխալ էր», ամբողջությամբ ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց ընթացակարգերի...

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում պատգամավոր Էդվարդ Լին հայտարարեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ հայկական իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և...

ՔՊ նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել. Կարապետյան

ՔՊ նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել. Կարապետյան

ԵԽԽՎ-ում արձանագրվել է՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել: Այս մասին իր տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ ԵԽԽՎ-ում...

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացնում...

Հայերի մեծամասնությունն ընտրել է հայ մնալ, այլ ոչ թե վերածվել սպանդի տանվող զանգվածի. Արման Աբովյան

Հայերի մեծամասնությունն ընտրել է հայ մնալ, այլ ոչ թե վերածվել սպանդի տանվող զանգվածի. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուզո՞ւմ եք՝ ջնջեք մեր Հերոսների դիմանկարները, ուզո՞ւմ եք՝ ձեր հեռուստաալիքների եթերներում, Telegram-յան ալիքներում ու տարբեր YouTube-ներում առավոտից երեկո պտտեցրեք ձեր «բերանով երգիչներին» ու «ուրիշ...