ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ

13 Օգոստոսի, 2026

Խորհրդարանում վերջին օրերին հիմնական լարվածությունն առաջանում է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, հավատարիմ լինելով կառավարության генеральная линия-ի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են երբեմնի ավազանի անունով։ Այս թեմայի շուրջ 24News-ի փոխանցմամբ՝ մեկնաբանություն է տվել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժ/պ Տ․ Մովսես քահանա Սահակյանից, որը նշեց՝ գործ ունենք ատելության խոսքի հետ։

«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ազգային ժողովում ՔՊ խմբակցության անդամների կողմից, ոչ այլ ինչ է, քան ուղղորդված ատելության խոսք և երկրի օրենսդիր բարձրագույն մարմնի ամբիոնի չարաշահմամբ հրահրվող անհանդուրժողականություն Հայոց Եկեղեցու, հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։

Մերժելի այս երևույթը վիրավորում է մեր Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հավատացելոց բարեպաշտական զգացումները, նոր բաժանարար գծեր անցկացնում մեր հասարակության մեջ։

Մեր ժողովրդին տեսանելի են երկրի առջև ծառացած բազում ներքին և արտաքին մարտահրավերներ, ահռելի հոգսեր և խնդիրներ, որոնք կարոտ են անհապաղ լուծումների և հաղթահարման։ Ուստի, փոխանակ անհարկի շահարկումների և զազրախոսության, հարկ է դրսևորել պատասխանատվություն և հարգանք մեր հասարակության, իրենց իսկ ընտրողների հանդեպ և չդարձնել Ազգային ժողովը թշնամանքի, կեղծիքի և նենգամտության տարածման վայր», – նշեց Տեր Մովսեսը։

Նմանատիպ նյութեր

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիքը, որ ուներ տարիների երկարատև ավանդույթներ, անցել էր երկար տարիների ճանապարհ, ուղեկցել ինչպես խորհրդային, այնպես էլ նորանկախ պետականության ամբողջ շրջանը, երեկ ցույց տվեց, որ դարձել է հակամարդկային...

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ Պատերազմը 44 օր չտևեց․․․ Թե՛ Հայաստանի տարածքի մի հատվածի օպուպացիան, թե՛ 23 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ու Արցախի էթնիկ զտումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի տարբեր...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նրա խոսքով՝ նա նախատեսում է գլխավորել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններում հաղթելու դեպքում Վուչիչը մտադիր է ստանձնել վարչապետի...

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ...

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,-...