«Վարչաբենդն» այլևս չի՞ գործում. «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2026

«Հրապարակը» գրում է. Երգիչ Հայկ Ստվերը, որը 2018-ին կատարում էր հեղափոխության խորհրդանիշ դարձած «Իմ քայլը» երգը, չի կարողանում աշխատանք գտնել։ «Հեղափոխությունից հետո ինձ համար աշխատանք գտնելը մեծ խնդիր է դարձել, որտեղ գնում եմ, որ աշխատանքի ընդունվեմ, մերժում են, քանի որ այդ ակումբների մեծ մասը քաղաքական որեւէ ուժի ներկայացուցիչներից մեկին է պատկանում»։

Հարցին՝ այդ հարցով չի՞ փորձել Նիկոլ Փաշինյանին դիմել, նա պատասխանեց․ «Մի անգամ ասել եմ նենց թեթեւ, բայց էնպես չեմ ասել, որ օգնության կարիք ունեմ, ուղղակի ասել եմ, որ աշխատանք չեմ գտնում։ Ես ինձ անհարմար կզգայի, որ աշխատանք գտնելու հարցում օգնություն խնդրեի»։

Անդրադառնալով «Վարչաբենդ» խմբին, որտեղ ինքը, որպես հրավիրված անդամ, մեկ երգ է երգում, նշեց, որ խումբն այս շրջանում պասիվ է․ «Որքան ժամանակ է՝ խմբից տեղեկություն չունեմ, ընտրություններից հետո ոչ մի անգամ չենք հավաքվել, փորձեր չենք անում, երեւի «Վարչաֆեսթ 2026»-ին էլ չենք մասնակցի, այլապես այս փուլում ակտիվ փորձեր կանեինք»։

Նշենք, որ Հայկ Ստվերը բարձրտեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի եղբայրն է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Մեր քաղաքացիները ճռռում են վարկերի տակ, տոկոսադրույքները պետք է իջեցվեն․ Մեսրոպ Մանուկյան

  «Երևան քաղաքում անթույլատրելի ձևով գույքահարկը շատ բարձրացել է, և մենք առաջարկել էինք, որ 2026 թվականին պետք է չեղարկենք: Այստեղ մենք քննարկումը նույնպես ունեցել ենք, որ ոչ թե պիտի լինի ամբողջական չեղարկում, այլ պիտի տարանջատվի թացը...

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30) պատկանող առևտրային տարածքներում։Իրականացված նմուշառման և...

ՌԴ նախագահն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ

ՌԴ նախագահն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրիլյան կղզիներ, հաղորդում է Կրեմլը։ Նա այցելել է «Յասնի» ձկնավերամշակման համալիր, զննել է Կուրիլների կենտրոնական շրջանային հիվանդանոցը, Ռուսաստանի հերոս Է. Դ. Նորպոլովի անվան միջնակարգ հանրակրթական դպրոցը, հանդիպում է...

Ավտովթար՝ Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին․ վիրավորներ կան

Ավտովթար՝ Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին․ վիրավորներ կան

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղում՝ դեպի Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին, 48-ամյա Լիլիթ Ա.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե...