40 հազար ԱՄՆ դոլար սրտիկների և թմբուկների հարվածների համար. «Ժողովուրդ»

10 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 16 մլն դրամից ավել է ծախսվել այդ շոու-երեկոյի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակում էր տեսանյութեր՝ հարվածային գործիքներ նվագելով։ Նրա սրտիկները ուղեկցվում էին ոչ միայն Զեմֆիրայի, Maroon 5-ի, Eminem-ի և այլ արտիստների երգերով, այլ նաև հայտնի արտիստների երգերով՝ իր նվագակցությամբ։ Փաշինյանը հարվածային գործիքներ էր նվագում, իսկ ավելի ուշ իր իսկ կազմավորած երաժշտական բենդի մասին հայտնեց և հրավիրեց «Վարչաբենդի» առաջին համերգին։

Ովքեր մասնակցեցին Փաշինյանի կազմավորած երաժշտական խմբի՝ «Վարչաբենդի» համերգին։ Նա հրավիրեց թիմակիցներին ու նախապես մանրակրկիտ ուսումնասիրված և գրանցված մասնակիցներին՝ հունվարի 30-ին Ջրվեժում գտնվող Palladium Hall-ում վայելելու «Վարչաբենդի» առաջին փակ ելույթը։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու միջոցառման ֆինանսավորման աղբյուրն ու ծախսերի չափը։ Տեղեկացրեցին, որ «Վարչաբենդի» հետ կապված բոլոր ծախսերը իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս հարցով ArmLur.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել կուսակցությանը, որի պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։

Մինչ այդ ArmLur.am-ը լրագրողական հետաքննության շրջանակում կապ հաստատեց Palladium Hall-ի հետ՝ չներկայանալով որպես լրագրող, և պարզեց սրահում միջոցառում անցկացնելու սակագները։

Մասնավորապես, մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։

Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ։

Միասին դարձավ 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։ Եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի բենդի ծախսած թիվը, պետք է նկատենք, որ այն միաժամանակ կարող էր ծածկել մոտ 300 մարդու մեկ ամսվա միջինը։

Բայց քանի որ կարող է Փաշինյանը մեկ օրում մոտ 40 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար ստանալ ՀՀ պետբյուջեից, ուրեմն օրինաչափ է, որ մեկ օրվա խնջույքի համար 21,7 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում կարող է վարչապետը ծախսել»։

Նմանատիպ նյութեր

Ռուսական շուկայում հայկական արտադրանքը փոխարինվում է ադրբեջանակով․ Ծառուկյան

Ռուսական շուկայում հայկական արտադրանքը փոխարինվում է ադրբեջանակով․ Ծառուկյան

Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրություններին հաջորդած օրերին ժամանակիս մեծ մասն անցկացրել եմ Քրիստոսի արձանի...

Իսկ մեր տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու. Համբարյան

Իսկ մեր տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ծյոծ Ուրսուլայի երևանյան այցի հետքերով... Թե բա ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին... Լո՞ւրջ... Իսկ մեր տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է...

Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան

Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան

Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ  Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց նրա փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։ «Նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված...

Հիմա ի՞նչ, ընդունում եք, որ ձեր գիտելիքներն ավելի ցա՞ծր են․ Խաչատրյանը՝ Անդրեասյանին

  «Իմ հարցը, տիկի՛ն Անդրեասյան, վերաբերում էր Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը, որին դուք չպատասխանեցիք կամ վախեցաք պատասխանել։ Թե դուք՝ որպես մշակույթի նախարար, ի՞նչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային...

Փաշինյանն իր ցիլոյով Իրան է հասել․ հանդիպել է Փեզեշքիանին

Փաշինյանն իր ցիլոյով Իրան է հասել․ հանդիպել է Փեզեշքիանին

  Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի...