Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ «Ժողովուրդ»

12 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում։ Հարսանեկան արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին։

Տեղեկացանք, որ հարսանեկան խնջույքը նախատեսվում է անցկացնել Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։ Հարսանիքին հրավիրված են տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ քաղաքական և իշխանական դաշտից, ինչպես նաև Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները։
Սակայն առաջիկա հարսանիքի քաղաքական գլխավոր ինտրիգը, թերևս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է։

Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի երկարամյա քաղաքական ճանապարհը, ինչպես նաև վերջին շրջանում իշխանության ներսում տեղի ունեցած վերադասավորումները՝ հետաքրքիր է՝ վարչապետը ներկա կլինի՞ Սիմոնյանի հարսանիքին, թե՞ իր մասնակցությունը կապահովի այլ ձևաչափով։

Նկատենք, որ սա Ալեն Սիմոնյանի երրորդ հարսանիքն է լինելու։ Ուստի սեպտեմբերի 5-ի միջոցառումը կարող է դառնալ ոչ միայն նախկին ԱԺ նախագահի անձնական կյանքի կարևոր իրադարձություն, այլև իշխանական վերնախավի յուրատեսակ հավաք, որտեղ հյուրերի կազմն ու հատկապես Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կամ բացակայությունը քաղաքական առումով պակաս հետաքրքիր չեն լինի, քան բուն հարսանիքը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հարսնացուն վաղուց նրա օրինական կինն է, որի հետ հարաբերությունները հրապարակավ օրինականացրեց մոտ մեկ ամիս առաջ։ Անելա Գուբրյանը 26 տարեկան է։

Նմանատիպ նյութեր

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ Պատերազմը 44 օր չտևեց․․․ Թե՛ Հայաստանի տարածքի մի հատվածի օպուպացիան, թե՛ 23 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ու Արցախի էթնիկ զտումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի տարբեր...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նրա խոսքով՝ նա նախատեսում է գլխավորել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններում հաղթելու դեպքում Վուչիչը մտադիր է ստանձնել վարչապետի...

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ...

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,-...

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի, հայտնում են առևտրի կենտրոնից։ Պատճառը տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված վթարն է։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, որի պատճառով մոտ 5 հազար բաժանորդ զրկվել էր...